▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 13.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Արման Հովհաննիսյանի PR մենեջերը՝ երգչի հիվանդության մասին

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ երգիչ Արման Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ունի, որի պատճառով երկար ժամանակ է ինչ բացակայում է Հայաստանից: Asekose.am-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց Արմանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ.

«Ես նույնիսկ զարմացա, որ լսեցի այդ լուրը: Փառք Աստծո նման բան չկա, Արմանը շատ առողջ է: Այդ լուրերը տարածվել են, քանի որ վերջինս բավականին նիհարել է: Դա պայմանավորված է նրանով, որ Արմանը զբաղվում է առողջ ապրելակերպով՝ հանդիսատեսին ավելի ներկայանալի երևալու համար: Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր անհանգստանում են Արմանի առողջական վիճակով»:

Մեր այն նկատառմանը, թե այս դեպքում որն է երգչի երկարատև բացակայության պատճառը Լուսինեն ասաց, որ բացակայությունը երկարատև չէ: Պարզապես դեկտեմբեր ամսվա վերջին նա ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ՝ տոներն ու ձմեռային հանգիստն անցկացնելու համար: Փետրվարի սկզբին նրանք կվերադառնան, որից հետո Արմանը կվերադառնա աշխատանքային խիտ գրաֆիկին. 2016 թվականը լինելու է բուռն աշխատանքային տարի,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգիչ Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին