▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողոպտել են Նիկոլայ Եղիազարյանին

Դիտեք նաև՝

Վերջին Բլոգը գրում է. Սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան այս գիշեր կողոպտել են: Զրույցում Նիկոլայը հայտնեց, որ առավոտյան տեսել է, որ գողացել են մեքենայի կողային հայելիները՝ վնասելով դռները։ «Ոչ միայն հայելիներն են վնասել, այլև բավականին վնասել են մեքենան»,- ասաց Նիկոլայը։

Դերասանի մեքենայի հետ կապված պարբերաբար տարբեր պատմություններ են լինում։ Նա նշեց, որ դիմել է ոստիկանություն. «Մեքենայի գողությունը հիմա շատ տարածված է։ Հարևաններն ասացին, որ վերջերս էլի են նման դեպքեր եղել։ Ոստիկանության աշխատակիցներն էլ նշեցին, որ վերջին շրջանում հաճախ են գողանում հատկապես կողային հայելիները։ Հուսով եմ՝ կգտնեն գողերին»,- ասաց Նիկոլայը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին