▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհավանական է, բայց ինձանից կարելի է ամեն ինչ սպասել. Սոնա Շահգելդյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ 2015-ի դեկտեմբերի 29-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը` Արթուրը, ով ծննդատնից դուրս է գրվել տարվա վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, ինչից անմիջապես հետո փոքրիկի մայրիկը գնացել է մասնակցելու տոնական համերգի:

«Մի քիչ անհավանական է, մարդիկ դա չեն պատկերացնի, բայց իմ բնույթն ուրիշ է, ինձանից կարելի է ամեն ինչ սպասել (լավ առումով)»,-Armlur.am-ի հետ զրույցում նշել է Սոնա Շահգելդյանը:  Սոնան նախ կիսվել է մայրանալուն զուգընթաց իրեն ուղեկցող զգացողություններով.

«Մայրանալը, իսկապես, անբացատրելի մի բան է, հրաշք, որ տրվում է Աստծո կողմից: Որքան էլ դժվարությունները շատ լինեն, դրանք հաղթահարում ես»,-ասել է նա: Ի դեպ, երբ երգչուհու որդին ծնվել է, առատ ձյուն է տեղալիս եղել, եւ Սոնան Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը» երգն իր կատարմամբ նվիրել է տղային: 
Ինչպես հասկացանք՝ Սոնան բավական ակտիվ մայրիկ է. նրա խոսքով` ինքը մինչեւ հղիության 9-րդ ամիսն աշխատել է:

««Հյուսիս-հարավ ֆիլմում նկարահանվելիս արդեն հղի էի, շատ դժվար էր, անչափ հոգնում էի, բայց սիրով եմ աշխատել»,- պատմել է  նա: Եթե հանրային այլ դեմքեր նախընտրում են իրենց զավակներին գաղտնի պահել մարդկանց ուշադրությունից, ապա Սոնան նրանց թվին չի պատկանում:

«Երեխայիս ծնունդից թող 40 օր անցնի, հաստատ չեմ թաքցնի նրան հանրությունից, համացանցում կտեղադրեմ լուսանկարներ»,-խոստացել է երգչուհին: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին