▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում էի միանգամից ոճային կտրուկ փոփոխությամբ մտնել եթեր. Մարինա Գրեգ

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Հաղորդավարուհի Մարինա Գրեգը հունվարի 21-ից «Արմնուզ» լրատվականի մեկնաբաններից է:

«Նախ ես մտածում էի փոխության մասին, բայց չէի կարծում, որ այսքան շու տ կլինի: Մտածում էի` մի քանի տարի հետո ինքս կառաջարկեմ, որ ինձ փորձեն մեկնաբանի կարգավիճակում, բայց արի ու տես, որ իմ մտքերից անցավ ընդամենը մեկ-երկու ամիս և մեր հեռուստաալիքի տնօրեն`Հրաչ Քեշիշյանը ինձ առաջարկեց , որ Ժիրայրի փոխարեն ես լինեմ, քանի որ նա մեկնում էր Մոսկվա: Նա ինձ ասաց, որ սկսեմ պարապել, քանի որ հունվարից պետք է եթեր մտնեի»,- կայքի հետ զրույցում նշել է Մարինան:

Մարինան պատմել է, որ հենց առաջին օրվանից ոգևորված սկսել է դասախոս փնտրել. «Մարինա Նալբանդյանի հետ սկսեցինք պարապել, քանի որ ժամանակը քիչ էր, շատ կարճ ժամանակահատվածում ենք պատրաստվել: Պետք է նաև ասեմ, որ ունեմ մի լավ ընկեր և եթե նա ինձ չքաջալերեր, ես այսքան չէի ոգևորվի»:   

Հաղորդավարուհին հրաժարվել է իր շիկահեր վարսերից, դրանք փոխարինելով ավելի մուգ գույնով, փոխել է ոճը և ամեն բան հարմարացրել մեկնաբանի ստանդարտներին. «Իհարկե շիկահերին արդեն սովորել էի, բայց հասկանում էի, որ պետք է մգեցնեմ: Ուզում էի ոճային միանգամից կտրուկ փոփոխությամբ մտնել եթեր, քանի որ ժամանցային ձևաչափից հետո, երբ ինձ շատ տարբեր կերպարներում էին տեսնում, ինձ լուրջ չէին ընկալի, իսկ ես ուզում էի տեսնեին լրիվ այլ մարդու»:

Մարինան հունվարի 21-ից արդեն եթերում է, իսկ արձագանքները շատ տարբեր էին. «Մինչև եթեր մտնելը նախ ինձ ասացին, որ պետք է փորձեն, տեսագրել և նոր ասեին, հավանել են թե ոչ: Ասացին` եթե հավանենք, հաջորդ շաբաթվանից կլինես եթերում: Փորձելուց հետո ինձ զանգահարեցին և ասացին, որ հենց վաղն էլ եթերում եմ լինելու: Այսինքն անգամ հոգեբանորեն ես չհասցրեցի լարվեմ և տրամադրվեմ: Բոլորը շնչակտուր սպասում էին, իհարկե ես մի քիչ լարված էի: Երբ մտա եթեր չհասկացա` ինչ տեղի ունեցավ, կարծես տասը տարի եթերում լինեի: Եղան մարդիկ, որ զանգում էին ասում արդյոք դու առաջին անգամ էիր եթերում: Նոր ինչ որ կերպար էր, որը ես էլ բացահայտեցի ինձ համար և ամենաակարևորը` դա ինձ դուր եկավ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին