▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլուի ամուսինը ֆրանսահայ է. բացահայտում է երգչուհու մենեջերը

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Լիլիուն երեկ անակնալ կերպով ամուսնացել է, այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... Գիտեք՝ ինչքան կարևոր է ինձ համար ձեր սերն ու գնահատականը, առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին, գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»: Ամուսնության բացառիկ անդրադարձը վստահել են մեզ:

Երգչուհու մենեջեր Լիլինան պատմեց, որ Լիլուի ամուսինը ֆրասնիահայ է. « Նա բնակվում է Ֆրանսիայում, բայց ժամանակ առ ժամանակ պարտադիր գալիս է Հայաստան: Նա չկա սոցցանցերում, նախ շատ զբաղված է և չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»:

Լիլինան նաև նշեց, որ որպես այդպիսին մեծ հարսանիք չի եղել. «Եղել է փոքրիկ հավաքույթ, որտեղ ներկա են եղել միայն հարազատները»:

Մեր այն հարցին, թե որտեղ է բնակվելու զույգը Լիլինան նշեց. «Քանի որ Լիլուն շատ է սիրում իր երկիրը, նախընտրում է ապրել հայրենիքում, նաև հայրենիք վերադարձնել ամուսնուն, բայց ամեն ինչ առջևում է: Նրանք դեռ համատեղում են իրենց աշխատանքը,  ցավոք սրտի այսօր շատերն են օտար երկրում բնակվում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին