▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի...Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից

Չեմ փորձում անել դա՝ հաճոյանալով ինչ-որ մեկին. Արևիկ Առաքելյանը՝ իր ցուցադրության և հայկական գործեր չներկայացնելու մասին

Չար տնակի հեքիաթից մինչև էժան վերնագրեր, նոր տուշոնկաներից մինչև հին մուտիլովշիկներ

Չեմ կարող լռել. Էդուարդ Շարմազանովը գրանցվել է ֆեյսբուքում և տեսանյութ է հրապարակել

Գայանե Մկրտչյանը՝ սերիալային գործունեության, կոչումների եւ ընտանիքի մասին



2016-01-30 10:31:38

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Գայանե Մկրտչյանը:

Տիկին Մկրտչյան, վերջին տարիներին Ձեզ հաճախ էինք տեսնում հեռուստաէկրաններին,բայց այս պահին կարծես թե դադար եք տվել. ինչո՞վ է պայմանավորված լռությունը:

- Բավականին հաճախ են այդ հարցը տալիս: Իրականում դերասանի կյանքում դադարը ավելի շատ պայմանավորված է լինում կամ առաջարկվող դերերի բացակայությամբ կամ անհամապատասխանությամբ: Այնպես ստացվեց, որ վերջին շրջանում ֆիլմերում նկարահանվելու կամ հեռուստատեսությամբ հանդես գալու շատ քիչ առաջարկներ եղան: Իսկ այն դերերն էլ, որոնք այս շրջանում առաջարկվեցին, ինքս հարմար չգտա  ընդունել, որովհետև իմ կարծիքով ինձ համապատասխան չէին:

Տիկին Մկրտչյան, դերասանների համար հեռուստատեսային աշխատանքըժամանակավոր մի բան է, բայց նրանց կյանքում թատրոնն անընդհատ ներկա է: Մի փոքրկպատմե՞ք, թե այս շրջանում ի՞նչ գործունեություն եք ծավալում թատրոնում:

- Այս պահին թատրոնը վերանորոգման փուլում է, բայց մենք աշխատանքի մեջ ենք: Բեմադրվում են մի քանի ներկայացումներ, տարբեր ռեժիսորներով: Դերասանական խմբի գրեթե մեծ մասը զբաղված է: Բեմադրվում է Գ. Սունդուկյանի  «Պեպո»-ն, որտեղ ես մարմնավորելու եմ  Պեպոյի մոր՝ Շուշանի կերպարը, ինչն էլ շատ հաճույքով եմ փորձում: Ընդհանուր առմամբ՝ թատրոնի ողջ անձնակազմն անհամբերությամբ սպասում է վերանորոգման ավարտին և մենք վստահ ենք, որ բավական լավ արդյունք է լինելու. ձայնային և լուսային համակարգը գերազանցելու է նախկին վիճակը:

Ընդամենը անցյալ տարի դուք դժգոհ էիք թատրոն այցելող հանդիսատեսի քանակից, այդառումով մեկ տարի անց որակային փոփոխություն տեղի ունեցե՞լ է:

- Ես գիտեմ և հավատում եմ, որ հայ ազգը թատրոն և բեմարվեստ սիրող ու գնահատող ազգ է: Հուսով եմ, որ հանդիսատեսի պակասը կամ մակարդակը պայմանավորված է կոնկրետ ինչ-որ ժամանակաշրջանով կամ իրավիճակով, և հուսով եմ նաև, որ դա վերականգնվող  երևույթ է և ժամանաավոր բնույթ է կրում: Վստահ եմ, որ գեղագիտական ճաշակով և լավ բեմադրված ներկայացումը  երբեք ստվերում չի մնա:

Առավել մանրաամսն՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.