▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի' տեղադրեք իմ նկարները պաշտոնատար անձանց կողքին...Գոռ Վարդանյանի պարզաբանումը

Արդեն տեղեկացրել ենք, որ Գոռ Վարդանյանի նոր` «Հրեշների գայլը» ֆիլմը նվիրված է հայկական ոստիկանական համակարգին. սա մի քրեական պատմություն է, որտեղ կան և պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, հանցագործներ, ծախված իրավապահներ և բիզնեսմեններ…
Շատերը ֆիլմի հերոսների կերպարների նախատիպ են համարում իրական դեմքերի ու հայտնի անձանց, ինչի առիթով Գոռ Վարդանյանը հետևյալ պարզաբանումն է ներկայացրել.

«Սիրելի հայրենակիցներ, մասնավորապես լրատվական դաշտում գործող անձիք, ցանկանում եմ հիշեցնել, որ «Հրեշների գայլը» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ է, որտեղ կերպարները ներկայացված են գեղարվեստորեն , մի' փորձեք ֆիլմում առկա կերպարներն ու դրանց դերերը այս կամ այն կերպ կապել հայտնի անձանց հետ և մի' տեղադրեք իմ նկարները պաշտոնատար անձանց կողքին' գրելով սուտ ինֆորմացիաներ, դրանով հանդերձ կատարելով անպատասխանատու քայլեր:

Շնորհակալ եմ բոլորից, ովքեր դիտում են ֆիլմն ու գնահատում մեր թիմի աշխատանքը»,-գրել է Գոռ Վարդանյանը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին