▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանի և Սիրուշոյի երկրպագուների խնդրանքը` իրենց սիրելի երգչուհիներին

Գաղտնիք չէ, որ Հայաստանում երկրպագուների ամենամեծ բանակն ունեցող երգչուհիներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Սիրուշոն: Նրանց տեսահոլովակները մշտապես մեծ դիտողականություն են վայելում և ռեկորդներ են սահմանում: Շատ եմ նկատել, որ նրանց երկրպագուները մշտապես քննարկում են, թե ինչպես դիմեն իրենց սիրելի երգչուհիներին, որպեսզի նրանք ներկայանան համատեղ դուետով: Վերջերս սոց.ցանցերից մեկում մի քվեարկություն տեսա, ըստ որի 9000–ից ավել մարդ ցանկացել է տեսնել Լիլիթ Հովհաննիսյանի և Սիրուշոյի դուետը: Դա շատ սպասված տեսահոլովակ կլինի: 
Մենք` Լիլիթի և Սիրուշոյի երկրպագուներս ցանկանում ենք, որ մեր սիրելի երգչուհիները ներկայանան համատեղ հայալեզու ակտիվ տեսահոլովակով, որով նրանք ևս մեկ անգամ կհիացնեն մեզ` իրենց տաղանդով և գեղեցիկ ձայնային տվյալներով: Հուսով ենք, որ նրանք մեզ շատ սպասեցնել չեն տա և մոտ ապագայում կիրականացնեն մեր ցանկությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին