Past.am-ը գրում է
Գեղեցկադեմ, քաղցրալեզու, հմայիչ ու անկրկնելի Լիլի Հովեր...
Նա հանրությանը ճանաչելի դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության «Եղանակի տեսությունից»: Իր արտաքին գեղեցկությամբ Լիլին միշտ էլ կնոջ իդեալ կարող է լինել բոլոր տղամարդկանց համար:
Past.am-այսօր ներկայացրել է նրա անձնական կյանքի որոշ մանրամասներ:
Չնայած նրան, որ Լիլին հեռուստատեսությամբ վարում է Եղանակի տեսություն, այնուամենայնիվ նա չի բավարարվում մի աշխատանքով: Նր ունի նաև երկրորդ աշխատանքը` Ռադիո Ջանի եթերում վարում է «Թոփ 10»-ից հաղորդաշարը:
«Այո, դրանք հիմնական զբաղվածություններս են: Մեկտեղ նաև փորձում եմ դեպի մարկեթինգ-փիարի ոլորտ նոր ուղիներ գտնել: Երևանի պետական համալսարանում այժմ ստանում եմ իմ 3-րդ մասնագիտությունը, որը կարծում եմ անպայման կօգտագործեմ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հաղորդավարուհին»:
Չնայած նրան, որ հաղորդավարուհին հեռուստատեսությամբ ու ռադիոյում հաղորդաշարեր է վարում, Լիլին մասնագիտությամբ վավերագրող-կինոռեժիսոր է: Սակայն Լիլին իրեն երբեք չի փորձել իր բուն մասնագիտության մեջ:
«Անկեղծ ասած՝ ինձ չեմ պատկերացնում սերիալ նկարահանելիս...»:
Հանրային մարդը, ինչքան էլ, որ ունենա գեղեցիկ արտաքին տվյալներ, հմայիչ ու խնամված տեսք, քաղցրահնչյուն ձայն, այնուամենայնիվ հասարակությանը միշտ էլ կհետաքրքրի նրա անձնական կյանքը:
Հարցազրույցներից մեկի ժամանակ հաղորդավարուհին նշել է, որ ամուսնացած չէ և չի էլ եղել: Սակայն ինչպես բոլոր չամուսնացած աղջիկներ երազում է ստեղծել իր ընտանիքը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում