▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառվում է, որ երեխաս կրկին միացնի ինձ և նախկին ամուսնուս. Նաիրա Մովսիսյան

Դիտեք նաև՝

​​​​​​​

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը մայրանալուց հետո Asekose.am-ի հետ զրույցում կիսվել է՝ իր փոքրիկի, մայր դառնալուց հետո իր  զգացողությունների ու նախկին ամուսնու և երեխայի միջև եղած կապի մասին:

 

Երեխայիս Աստվածամոր անվամբ եմ կնքել

Փոքրիկս ծնվեց դեկտեմբերի 10-ին՝ 3,5 կիլոգրամ քաշով ու 49 սմ հասակով: Նրան կնքել ենք Աստվածամոր՝ Մարիա անվամբ: Հաշվի եմ առել նաև այն հանգամանքը, որ առաջին երգը, որ կատարել եմ բեմից «Ավե Մարիա»-ն էր, առաջին կերպարիս անունը նույնպես Մարիա էր:

 

Երեխայիս ճակատն ու ականջները հայրիկինն են

Երեխայի նմանությունը երևում էր ի ծնե: Ընդհանուր առմամբ ինձ է նման, ժեստերով մայրիկիս է նման, իսկ ճակատն ու ականջները հայրիկինն են: Մայրանալուց հետո ոչինչ չի փոխվել իմ կյանքում՝ ավելի խստացել եմ, պատասխանատու եմ դարձել, որպեսզի իմ տված սերունդը լինի դաստիարակված, կարգ ու կանոնով:

 

Վանի և փոքրիկիս առաջին հանդիպումը հուզիչ է եղել

Երեխայիս ծնվելու շրջանում մայրիկս ֆիզիկապես կողքիս չէր, բայց ընկերուհիներս ու ընկերներս ամեն պահ իմ կողքին էին: Վանն ու երեխաս հանդիպում են գրեթե ամեն օր: Նրանց առաջին հանդիպմանը ես ներկա չեմ եղել, բայց ասում են, որ այն հուզիչ է եղել: Նա շատ էր սպասում, որ պետք է աղջիկ ծնվի:

 

Հղիության երրորդ ամսից ես և Վանը շփում չենք ունեցել

Հղիության երրորդ ամսից ես և Վանը շփում չենք ունեցել: Այսօր նրա հետ շփվում ենք միայն Մարիայի թեմայով, ուրիշ ոչ մի բան մեզ չի կապում: Բացառվում է, որ երեխան կրկին միացնի մեզ, չնայած դրան՝ նա շատ լավ հայրիկ է, ես շատ լավ մայրիկ եմ: Շնորհակալ եմ Աստծուն և Վանին, որ ունեմ իմ հրաշքին:

 

Պետք չէ երեխային վերաբերվել որպես իկոնայի

Ես լավ մայր եմ, բայց չեմ ընդունում այն, որ երեխային շատ մայրեր պահում են շատ ՙ«փափուկ»: Կտրում են իրենց ամեն ինչից հանուն երեխայի: Ես այդպես չեմ մտածում և չեմ անում, քանի որ պետք չէ երեխային վերաբերվել որպես իկոնայի: Պատասխանատվություն ունեմ միայն այն առումով, որ հանկարծ նրան որևէ բան չլինի:

 

Երեխայի լուսանկարը չեմ հրապարակելու

Երեխայի լուսանկարը չեմ հրապարակելու: Ես միշտ չափից շատ եմ անկեղծացել՝ խոսելով իմ անձնականի մասին, այժմ նախընտրում եմ լռել: Ես դերասանուհի եմ ու ուզում եմ, որ միայն հետաքրքրվեն իմ գործնական կյանքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ հաճելի ծանոթություն եմ ունեցել

Հանդիպել եմ հոլիվուդյան աստղերից մեկի պրոդյուսերի՝ Էրկեն Իագաշևի հետ: Ծանոթացանք, շատ հաճելի ու անմիջական զրույց ունեցանք և հրավեր ստացա, չգիտեմ կկարողանամ ընդունել հրավերը, բայց այնուամենայնիվ պետք է նշեմ, որ շատ հաճելի ծանոթություն էր, ում հետ մինչ օրս կապի մեջ եմ: Ես մտածում եմ նաև այստեղի իմ գործոնեության մասին: Հեռախոսահամարս նույնն է, ոչինչ չի փոխվել այն ռեժիսորներն՝ ովքեր ցանկություն կունենան կզանգահարեն:Երբևէ չի եղել, որ ես ինքս առաջարկեմ, քանի որ ի սկզբանե այդպիսի հիմք դրեցին ռեժիսորները: Պետք է նշեմ նաև, որ թատրոնում իմ գործունեությունն արդեն սկսված է, իսկ այդ ընթացքում երեխայիս խնամքով զբաղվում է մայրիկս: Ուզում եմ բոլորը մայրանան, թող Ատված բոլորին տա այդ բերկրանքը՝ դա հրաշք մի բան է:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին