▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է դերասանուհի Իրինա Հարությունյանի երկրորդ որդին

Aysor.am-ը գրում է.

Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասանուհի Իրինա Հարությունյանի երկրորդ որդին: Ուրախ լուրն առաջինն Aysor.am-ին տեղեկացրեց անձամբ նորաթուխ մայրիկը: Ի դեպ, թեև երջանիկ մայրիկը դեռևս վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ չէր տեղափոխվել, սակայն սիրով պատասխանեց մեր հարցերին: «Տղաս ծնվել է առավոտյան ժամը 11-ին, 3 կգ քաշով: Եվ ես, և երեխան, մեզ լավ ենք զգում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոքրիկի անվան ընտրությունը վստահված էր ավագ եղբորը ու նրա ցուցումով էլ նորածնին անվանակոչել են Դավիթ: «Արամս առավոտյան ժամը 7-ին տեղից վեր թռավ ու ասաց, որ ինքն անպայման մեզ հետ գալու է հիվանդանոց: Բոլորիս հետ անհամբեր ու ոգևորությամբ սպասում էր եղբոր ծնունդին»,-նշեց դերասանուհին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած նորածին որդուն դեռևս մի ակնթարթ է տեսել, սակայն առաջին հայացքից նրան նմանեցնում է ավագ որդուն: 
Երկրորդ անգամ մայրացած Իրինայից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ զգացողություններ ունի 13 տարի անց կրկին մայրանալու բերկրանքն ապրելուց: «Կարծես թե, առաջին անգամ լինի, դեռևս չեմ գիտակցում, որ այս ամենն ինձ հետ է կատարվում: Միայն գիտեմ, որ շատ երջանիկ եմ»,-հուզված արտահայտվեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին