BlogNews.am-ը գրում է. Երգչուհի Սոֆի Մխեյանը օրեր առաջ ներկայացրեց իր նոր տեսահոլովակն. այն իսպանական ոճում էր, այս անգամ էլ երգչուհին զարմացրեց իր երկրպագուներին տարբերվող ոճով: Զրույցում Սոֆին պատմել է «Մի քիչ» երգի գաղափարի և այն անակնկալի մասին, որ մինչև վերջ գաղտնի էր պահում:
«Մոտ երկու տարի առաջ ինձ համացանցով գրեց Հասմիկ Մուրադյան անունով աղջիկ, ասաց, որ երգ ունի և կցանկանար, որ լսեմ: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ միշտ բաց եմ համագործակցությունների համար. դրանց արդյունքում լավ բան է ստացվում: Այս դեպքն էլ բացառություն չէր: Երբ երգը լսեցի, շատ տպավորվեցի, իհարկե Հասմիկը երգում էր շատ մեղմ ձայնով և հանգիստ: Հասմիկին գրեցի, որ հետաքրքիր էր և պատկերացրեցի, որ կարող եմ ստանալ այն ինչ գուցե կցանկանամ: Խնդրեցի` թույլ տա, որ մի որոշ ժամանակ մտածեմ»,-պատմում է երգչուհին:
Սոֆին համերգային շրջագայությունների պատճառով երգը մի կող է դնում, իսկ երբ վերադարձավ Ռուսաստանի շրջագայությունից`անցավ գործի. «Գործիքավորումն արեցի Նիկ Էգիբյանի հետ, պատրաստեցի և այսպես ասած դրեցի պահեստում և սպասեցի այն պահին, երբ պետք է այն ներկայացնեմ»:
Երգչուհին պատմեց, որ միշտ ունենում է հետաքրքիր զգացողություն, թե երբ և որ պահին կարել է երգն ներկայացնել, բայց այս դեպքում կար մի բան, որ նրան սպասեցնել տվեց. «Պետք է ասեմ` տեսահոլովակի նկարահանումից երկու ամսի առաջ, ես հայտնվեցի այնտեղ որտեղ Վիգենն էր և կենդանի կատարումով լսեցի նրան: Նրան ճանաչում էի, բայց առիթ չէր եղել կենդանի լսել. մի ակնթարթ էր պետք, որ հասկանայի` այդ ստեղծագործությունն ուզում էի կատարել նրա հետ: Չեմ չափազանցինի և կասեմ, որ այն ամբողջական պատկերը, որ ներկայացրել եմ տեսահոլովակում, ես տեսել եմ ամսիներ առաջ: Առանց վարանելու գրեցի Վիգենին, հանդիպեցինք, նա էլ ընդունեց առաջարկս: Վիգենը շատ լավ տիրապետում է հայերենին և իհարկե իսպաներենին, քանի որ երկար տարիներ ապրել է իսպանիայում: Մի խոսքով այն հատվածը, որ հայերեն էր նա երգեց իսպաներեն, և հասկացանք, որ սիրուն կլիներ, եթե լիներ հայերենի և իսպաներենի համադրություն: Երգը կրկին ձայնագրեցինք և Նիկ Էգիբյանին միացավ Դուետրո ստուդիայի Էդգար Ալեքսանյանն: Արդեն պատրաստ վիճակում հասկացա, որ շատ սխալ կլինի իմ կողմից, եթե այս երգը չունենա տեսահոլովակ»:
Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, ոճաբանն Արմեն Գալյանը, դիմահարդար` Հրանուշ Եղոյան, վարսահարդար` Անի Ավդալյան. «Տեսահոլովակը շատ գեղեցիկ է ստացվել, այնտեղ կա սեր, սպասում, ձգտում: Ուղիղ երկու օր է անցել և արդեն ստացել եմ բազաթիվ մեկնաբանություններ, զանգեր, որոնք փաստում են, որ մեր արած աշխատանքը ստացված է: Երբ դեռ ոչ ոք չէր տեսել, զանգահարեցի Հասմիկին, ասացի որ ունեմ հետաքրքիր անակընկալ և որ արդեն կարող եմ նրան ցույց տալ տեսահոլովակը: Հետաքրքիր բան ասեմ, ես և Հասմիկն արդեն երկու տարի է ծանոթ ենք, բայց առիթ չի ստեղծվել հանդիպելու համար, բայց ես նրա հետ ամեն շփումից միշտ դրական էներգիա եմ ստացել»:
Հասմիկ Մուրադյանը խոսելով իր և Սոֆիի Մխեյանի համագործակցության մասին, այսպես ասաց. «Ես շատ գոհ և ուրախ եմ մեր համագործակցության համար: Երբ երգը նախնական տարբերակով կար, դա այն էր ինչ որ ես զգացել էի, ու երբ փոխանցեցի արդեն Սոֆիին, ես չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան գեղեցիկ փոփոխությունների կենթարկվի: Ես տեսնում եմ, տեսնում եմ թե որքան գեղեցիկ է ստացվել և էլի մոտ է իմ հոգուն, չնայած որ փոփոխության է եթարկված: Ես վստահ եմ Սոֆին էլ է իր մեջ զգում երգը»:
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ չափազանց հավանել էի իր և Սոֆիի համագործակործակցության արդյունքը. «Ամեն բան իմ սրտով էր, ես ուրախ եմ, որ ես չփոխեցի իմ ոճը, իսկ այն ավելի ֆլամենկոյի մեջ էր: Արդեն երկու օր է տեսահոլովակը համացանցում է, բայց ես շատ տարբեր կարծիքն եմ լսում, չնայած որ կերագշռում է դրականը»:
Վիգենը խոսելով իր և Սոֆիի հետագա համագործակցության մասին, նշեց, որ Սոֆին զբաղվելու է իր պրոդյուսինգով. « Սա իմ և Սոֆիի առաջին գործն էր, հուսով եմ` հետագայում էլ կունենանք նոր աշխատանքներ, դրանք կլինեն տարբերվող և ես կլինեմ իմ ոճում»: