▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս շատ թանկ է ինձ համար, կյանքս իմաստավորվել է նրա հետ. Սոնա Շահգելդյան

 
 
 
 
 
Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդայնի որդու 40 օրականը դեռ չի լրացել, նա դեռ շատ փոքրիկ է ու նորաթուխ մայրիկն էլ դեռ սովորում է բալիկի խնամքի հետ կապված առանձնահատկութունները:  Երգչուհի մայրիկը պատմել է փոքրիկից ու սիրո տոնին ընդառաջ սիրո խոստովանություն է արել ամուսնուն:
 
«Որդուս ծնունդից հետո օրերը շատ արագ են անցնում, բայց եւ հաճելի մթնոլորտում: Բալիկ մեծացնելը շատ հաճելի ու միաժամանակ շատ դժվոր գործ է, բայց այդ դժվարություններն էլ սիրով եմ հաղթահարում, ոչինչ, ոչ մի եռանդ չեմ խնայում իմ Արթուրի համար, որպեսզի ամեն բան ճիշտ լինի: Մայր դառնալու բերկրանքը լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ իրականություն,- պատմեց Սոնան ու ավելացրեց,- իհարկե, կան դժվարություններ ու հմտություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է ձեռք բերեմ, հիմա ինձ շատ են օգնում հարզատներս»:
 
Սոնա Շահգելդյանը նկատեց նաեւ, որ հոգեվիճակում եւս փոփոխություններ է նկատում. «Հիմա եմ հասկանում, երբ ծնող ես դառնում, իսկապես ու ամբողջովին գնահատում քո ծնողին, հասկանում ես այդ բառի իրական իմաստը: Տեսնելով, թե ինչքան եմ տանջվում բալիկիս մեծացնելիս՝ հասկանում եմ նաեւ, թե ինձ մեծացնելիս ինչ դժվարություններ են ունեցել, իրականում հիմա եմ զգում այդ ամենի արժեքն ու իմաստը»:
 
1.5 ամսական Արթուրը մայրիկի խոսքերով եւ իրեն է նման, եւ հայրիկին. «Որդիս հավասարաչափ եւ ինձ է նման, եւ ամուսնուս, բայց ես խոստովանում եմ, որ ամուսնուս ավելի նման է: Շատ հետաքրքիր բալիկ է»,- նկատեց Սոնա Շահգելդյանը:
 
Երգչուհին նշեց նաեւ, որ կցանկանա որդուն շուտ մկրտել, բայց դեռ կոնկրետ չի պլանավորել, թե երբ:
 
Ի դեպ, Սոնա Շահգելդայնը անգամ ծննդաբերությունից երկու օր հետո արդեն աշխատանքի է գնացել. «Չնայած ինչպես նշեցի բալիկիս խնամքը շատ ժամանակատար է, բայց կարողանում եմ աշխատանքի համար էլ ժամանակ հատկացնել: Շատ շուտով երկու օրով պետք է մեկնեմ հյուրախաղերի, որի ընթացքում բալիկիս կխնամի մայրիկս, իսկ հետագայում, երբ նա մի փոքր մեծանա, կցանկանամ, որ ինձ հետ լինի թեկուզ հյուրախաղերի ժամանակ»,- նշեց նա ու խոստացավ գարնանը տեսահոլովակով ներկայացնել:
 
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին