▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ դադարեցվեց «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը

 

Aysor.am-ը գրում է. «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը հեռարձակվում է շաբաթը միայն մեկ անգամ՝ շաբաթ օրը, նախորդ շաբաթ սպասման մեջ թողեց իր հեռուստադիտողին: Այսօր հեռուստաընկերության պաշտոնական հաղորդագրության միջոցով տեղեկացանք, որ  ֆիլմը եթեր կվերադառնա գարնանային եթերաշրջանին:

Թե ի՞նչով է պայմանավորված այս դադարը՝ Aysor.am-ը պարզեց հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանից: ««Սահմանինը» դեռևս նկարահանման փուլում է, սակայն այդ գործընթացը դանդաղում է, քանի որ այն մեծամասամբ կատարվում է մարզերում, լեռնային և անտառային պայմաններում: Եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս արագ աշխատել: Նաև, մենք չենք ցանկանում արագ, բայց անորակ աշխատանք մատուցել»,-նշեց մեր զրուցակիցը:

«Սահմանինի» առաջին եթերաշրջանը բաղկացած է 12 մասից, որոնցից 7-ն արդեն ցուցադրվել են, մյուս հինգը նկարահանման ընթացքի մեջ են և կհամընկնեն «Շանթի» նոր եթերաշրջանի հետ: «Հավատացեք, յուրաքանչյուր մասի նկարահանումը տևել է օրեր, նույնիսկ շաբաթներ: Այնպես, որ ֆիլմի առաջին եթերաշրջանի մնացյալ 5 մասերը հեռուստադիտողին կհանձնենք հեռուստաընկերության նոր եթերաշրջանում՝ մարտ-ապրիլ ամիսներին»,-եզրափակեց Ծ. Կարապետյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին