▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղայիս ամենամեծ նվերը կլինի կնքահոր` Արման Հովհաննիսյանի վերադարձը Երևան. Էֆո

Արդեն տեղեկացրել ենք, որ ծնվել է դհոլահար Էֆոյի առաջնեկը.  հայտնի դհոլահար Էֆոյի ու ատամնաբույժ Քրիստինա Մարտիրոսյանի ընտանիքը համալրվել է` ծնվել է զույգի առաջնեկը ` Մարկը:

Փոքրիկի ներկայությունը ծնողների  կյանքում շրջադարձային է դարձել : Աշխարհի տարբեր երկրների բեմերից հազարավոր մարդկանց դրական հույզեր պարգևած երաժիշտը աննկարագրելի զգացողություններ ուներ :

Ինչպիսի՞ն էր տպավորություններդ երբ առաջին անգամ տեսար, գրկեցիր նրան :

Անբացատրելի էր : Ինձ ասում էին պապա կդառնաս նոր կիմանաս ծնողի ղադրը : Ամեն դեպքում բառեր չեմ գտնում , յուրաքանչյուրը պիտի ուղղակի ապրի , յուրովի զգա այդ զգացողությունը : Սրտանց մաղթում բոլոր հայ օջախներից լսվի մանկան ճիչ ու ապրեն ծնող դառնալու բերկրանքը :

Գիտեմ , որ ցանկանում ես երեխայի մկրտության արարողությունը կազմակերպել ծննդից 40 օր անց :

Այո , ունեմ նման ցանկություն , որ տղաս շուտ դառնա հայ քրիստոնեա : Փոքրիկ Մարկը արդեն նվերներ ստացել է հարազատներից : Տղայիս ամենամեծ նվերը կլինի իր կնքահոր ` Արման Հովհաննիսյանի վերադարձը Երևան , որից հետո կլինի մկրտությունը: Ուզում եմ շնորհակալություն ասել աշխարհի բոլոր ծայրերից հնչած շնորհավորանքների համար և ի դեմս իմ փոքրիկի գունավոր , անհոգ մանկություն բոլոր երեխաներին :

Պատրաստեց՝ Լուսինե Արշակյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին