▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր Վահրամը կոչ է անում դադարեցնել «6-րդ զգայարան»-ի հեռարձակումը

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանն, անդրադառնալով «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի աղմկահարույց հարցազրույցին՝ «Մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և քննադատությունների մասին» վերնագրով, ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

« Այս առիթով կոչ եմ անում հեռուստաընկերությանը` դադարեցնել «6-րդ զգայարան»  հեռուստաշոուի հեռարձակումը և հեռու պահել մեր ժողովրդին բոլոր տեսակի պայծառատեսներից, ովքեր միմիայն նմանօրինակ ճամարտակություններով են զբաղված և գայթակղություն են հանդիսանում հեռուստադիտողի հոգևոր-բարոյական կյանքի համար: Այս առնչությամբ մեզ բազում բողոքներ են ուղղվել և խնդրանքներ` միջնորդելու հեռուստաընկերությանը՝  կասեցնելու այդ հաղորդումը»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին