▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինկա Խաչատրյանը` ղարաբաղցու, Գևորգ Մարտիրոսյանը` նրա կուրսեցու դերում. «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը` շուտով

aysor.am-ը գրում է. Մարտի 14-ից Արմենիա հեռուստաընկերությունը կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, որտեղ ընդգրկված են նաև երկու նոր կերպարներ` երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանի և երգիչ Գևորգ Մարտիրոսյան դերակատարմամբ: aysor.am-ը սցենարի համահեղինակ և դերասան Գրիգոր Դանիելյանից հետաքրքրվեց, թե ի”նչ կերպարներ են վստահված նոր դերակատարներին: «Մարինկա Խաչատրյանը խաղալու է Տաթևի քրոջ կերպարը, ով սովորելու նպատակով Երևան է եկել Ղարաբաղից ու ապրում է «Ֆուլ հաուսցիների» բնակարանում:

Գևորգն էլ մարմնավորում է նրա կուրսեցուն: Երկուսն էլ ակտիվ ներգրավվածություն ունեն և իրենց վրա դրված է սովորական պարտականություն` սիթքոմն առավել հետաքրքիր ու դիտարժան դարձնելու: Այնպես չի, որ նախկինում հետաքրքիր չէր, բայց յուրաքանչյուր եթերաշրջանում պետք է նորամուծություններ անել, որպեսզի զարգացում ապահովվի: Հուսամ, և՛ մեր, և՛ հեռուստադիտողի սպասումները կարդարանան: Սպասեք նոր զարգացումների»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ինչպես մյուս հերոսներն, այնպես էլ նոր հերոսուհին այլ բառբառով չի խոսի. «Ինչպես նկատել եք, Անիի կերպարը` Տաթևը, ով նույնպես Արցախից է, այդ բառբառով չի խոսում: Ֆելիքսն էլ գյուղից եկած տղա է, բայց նորից մեր սովորական առոգանությամբ է խոսում: Դա արված է հատուկ այն պատճառով, որ չենք ցանկանում հերոսներին շեշտադրել ու առանձնացնել տեղանքով: Թող ամեն ինչ մնա այսպես»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին