▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթը շատ խիստ ու խանդոտ է, բայց դա ինձ հաճելի է. Աննա Դովլաթյան

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Դովլաթյանը մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Նա եկավ փոխարինելու դերասանուհի Օվսաննա Մինասյանին։ Աննան օրերս նկարահանվել է կայքի նոր ֆոտոշարքում, որի թեման աղջիկներիս համար խիստ ակտուալ է:) Հանդիպման սպասված հրավեր, իսկական խառնաշփոթ հանդիպումից առաջ և իդեալական տեսք՝ սիրելիի հետ հանդիպման ժամանակ։) Ֆոտոշարքի երկրորդ մասում Աննային լուսանկարել ենք սիրելիի՝ մոդել, դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ 

- Աննա, մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում ես «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Դերասանական ոլորտում սա առաջին փորձդ է, ըստ քեզ, ինչպե՞ս է ստացվում։

- Ես միշտ շատ խիստ եմ իմ նկատմամբ։ Շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի արդյունքը գոհացնող լինի։ Ռեժիսորներն ու դերասաններն ինձ շատ են օգնում։ Ինձ համար հիմա 2 խնդիր կա՝ տեքստը հիշելն ու դերասանական  խաղը, փորձի հետ դա հեշտանում է։ Դրական կարծիքներ շատ եմ լսում, սակայն հասկանում եմ, որ պետք է շատ աշխատեմ, որպեսզի հասնեմ մի կետի, որ գոնե մի քիչ դուր գա ինձ։

Հոգուս խորքում միշտ ցանկացել եմ, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ներկայանամ որպես դերասանուհի։ Դա անհասանելի մի բան է թվացել ինձ։ Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ Կարծում եմ՝ երգ կատարելիս էլ մի փոքր դերասանություն է պետք. չէ՞ որ ամեն երգ մի պատմություն է։ Երբ մոտ ես լինում արվեստին, մեջդ դերասանական շնորհք էլ է թաքնված լինում։

-Սերիալները մեծ մասսայականություն են վայելում։ Դու ակտիվ գործունեություն ծավալող երգչուհի չես եղել և չի կարելի ասել, թե ամբողջ Հայաստանը ճանաչել է քեզ։ Սերիալում նկարահանվելուց հետո ճանաչելիությունդ մեծացե՞լ է։

-Որոշ չափով այո, զգում  եմ, որ համեմատաբար ավելի շատ են ճանաչում ինձ, սակայն ես երբեք չեմ վազել նրան, որ ինձ ավելի շատ ճանաչեն։ Թող ես որակով մի բան անեմ, թող քիչ մարդ տեսնի դա։

-Մասագիտական գործունեության մեջ ո՞ւմ խորհուրդներն ես ընդունում։

-Խորհուրդների առումով միշտ մայրիկս է կողքիս։ Ռեժիսորին եմ լսում։ Ինձ շատ խորհուրդներ է տալիս նաև Դավիթը։ Նա շատ ավելի մեծ փորձ ունի, քան ես և երբեք սխալ խորհուրդ չի տալիս։ Ամեն տեղ իմ կողքին է։

-Ինչպես նկատել եմ, Դավիթը բավականին խանդոտ ու խիստ է։

-Քանի որ նա շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում շոու բիզնեսում, շատ զգույշ է, ես՝ նույնպես։ Շատերը նրան այդպիսին չեն պատկերացնում, սակայն իսկապես այդպես է։ Դավիթն ամեն հարցում օգնում է ինձ, հասկանում, բայց հայկական մենթալիտետ ունի, չափից շատ խիստ ու խանդոտ է։ Ես դա գնահատում եմ իր մեջ, ինձ դա հաճելի է, որովհետև զգում եմ, որ կողքիս հասուն տղամարդ է, ով մատների արանքով չի նայում ինձ հետ կապված հարցերին։

-Դու է՞լ ես խանդոտ։

-Չէ։ Կարծում եմ՝ շատ ավելի բարդ կլիներ, եթե ես էլ իր պես լինեի, չէ՞ որ մեկը պետք է զիջող լինի։

-Զույգերի մոտ միշտ էլ լինում են վեճեր, դա բնականոն բան է։ Դուք երկար ժամանակ եք միասին, եղե՞լ են անկումային փուլեր, վեճեր։

-Չէ, այդպիսի բան իրոք չի եղել։ Ամենաերկար վեճը 1 շաբաթ է տևել, ու դա իրոք շատ էր, կարծես  մեկ տարի անցած լիներ։

-Ո՞վ արեց առաջին քայլը։

-Նա, թեև ես էի մեղավոր։ Դա բնական բան է, պետք է երկուսն էլ զիջող լինեն, չի կարելի պրոբլեմը միշտ մի մարդու  վրա բարդել։

-Ամեն դեպքում, ո՞վ է ավելի զիջող։

-Նայած ինչ առումով, որովհետև ինձ հետ էլ է բարդ։ Ես՝ որպես աղջիկ, փորձում եմ իրեն չնեղացնել, բայց երբեմն սխալվում եմ։ Շատ դեպքերում Դավիթն էլ է զիջում, ներում։ Լինում են բաներ, որոնք իրեն դուր չեն գալիս, սակայն զիջում է, որպեսզի ես ուրախանամ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին