▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլոբալիզացման արդի պայմաններում առավել քան կարևոր է ազգային արժեքներին հարազատ մնալը

Հնարավորինս համառոտ բացատրեմ, թե ինչու է ինձ համար մերժելի վալենտինի տոնը: Ցավոք, շատերը ինֆորմացիայի պակասի պատճառով կարծում են, թե այս տոնը մենք մերժում ենք միայն պատճառով, որ այն Հայ Առաքելական Եկեղեցոււ տոնացույցի մաս չի կազմում, այլ ուրիշ եկեղեցիների: Չնայած սա նույնպես բավարար պատճառ է: Եթե այսօր մյուս եկեղեցիները ՀԱԵ-ի սրբերից միայն Գր. Լուսավորչին են ընդունում` մյուսներին համարելով ազգային նշանակության կամ հակաքաղկեդոնական դեմքեր, ապա մենք ինչու հանկարծ մի օր պետք է արթնանանք և սկսենք մինչ այդ մեր տոնացույցում տեղ չգտած և մեր հայրերից մեզ չավանդված սրբի տոն նշել։ Բայց սա դեռ ամբողջը չէ. Ոչ մի եկեղեցու ,այդ թվում և կաթոլիկ տոնացույցում չկա այն անձը,ում այսօր ներկայացնում են իբրև սիրո հովանավոր սուրբ վալենտին։ Անշուշտ, թե ուղղափառները, թե կաթոլիկներն ունեն վալենտիններ, բայց դրանցից ոչ մեկի վարքը չի առնչվում այդ սիրո հովանավորի լեգենդի հետ: Այդ տոնը, որը նաև պատմական որևէ հիմք չունի․ աշխահիկ հասարակության կողմից ներմուծված տոն է և քարոզում է հենց աշխահիկ սիրո չափանիշները, ինչի մեջ մեծապես ընկղմված է հատկապես արևմտյան աշխարհը: Բավական է միայն ցույց տալ տոնի ակունքը. այն անմիջական շարունակությունն է հին Հռոմի Lupercalia տոնախմբության, որ նվիրված էր էրոտիզմին և կատարվում էր Ի փառս Juno Februata դիցուհու: Նշվում էր փետրվարի 14-ին: Վալենտինի տոնի ավանդույթները հարազատորեն պատճենումն են հեթանոսական այդ սովորույթների: Վալենտինի` պատմական վկայություններով կամ եկեղեցական ավանդությամբ չհիմնավորվող լեգենդը ծագել է ուշ միջնադարում` անգլիական ու ֆրանսիական գրականության մեջ: Եթե ծանոթանաք այդ լեգենդի տարբեր տարբերակներին` պետք է զգաք, որ խիստ հարազատ է հոլիվուդյան ֆիլմերի ոգուն, որոնց քարոզած գաղափարները խիստ խոցելի են քրիստոնեական բարոյականության տեսակետից (հատկապես կցանկանայի օրինակ բերել երիտասարդ եպիսկոպոս Վալետինի և բանտապահի դստեր սիրավեպը...եզրահագումը թողնում եմ ձեզ):
Աշխարհականացման ու գլոբալիզացման արդի պայմաններում առավել քան կարևոր է հոգևոր և ազգային արժեքներին հարազատ մնալը: Սա է խնդիրը: Հակառակ պարագային հետևանքները փորձեք պատկերացնել ինքներդ...

 

Սևան Աղաջանյան

Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ-ի նախագահ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին