▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս անգամ արդեն նա էր ում փնտրում էի, փնտրում էի ու գտա. գտա հավետ...». Նարեկ Բավեյան

Past.am-ը գրում է.  Նարեկ Բավեյան. երգիչ, ով նաև դերասան է: Նրա մուտք հայկական շոու-բիզնես եղավ «Վերջին անգամ» երգով, որը կարելի է ասել նրա այցեքարտը դարձավ: Բոլորս էլ գիտենք, որ այս հաճելի արտաքինով երիտասարդը, չնայած իր երիտասարդ տարիքին արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ:

Past.am-ը ներկայացնում է Նարեկ Բավեյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ, նրա ընտանեկան երջանկության բանալին, ինչպես նաև ընտանեկան արխիվից լուսանկարներ:

Երիտասարդը, ով տարիներ առաջ մուտք գործեց հեռուստատեսություն, կարողացավ բավականին կարճ ժամանակահատվածում սիրվել ու ճանաչվել բոլորի կողմից: Այսօր Նարեկը հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում: Նա ունի ամեն ինչ կատարյալ երջանկություն բերկրանքը վայելելու համար` գեղեցիկ արտաքին, սիրող ու գնահատող կին, ճանաչում, հանդիսատեսի սեր...

«Երջանիկ եմ, որ գտա այն մեկին, այն վերջինին ում առաջին անգամ տեսնելուն պես զգացի, որ ինքն է...»: 

Խոսելով նրա ընտանեկան երջանկությունից չենք կարող չանդրադառնալ Նարեկ Բավեյանի առաջին ամուսնությանը: Նրա առաջին կինը Սոնա Ավետիսյանն է, որի հետ ծանոթացել էին հենց երգի պետական թատրոնում: 

«Սկզբում կա սիրահարվածություն, ու էլ ոչ մի բանի մասին չես մտածում: Ծանոթ էինք Երգի պետական թատրոնից, բայց ընկերությունը սկսվեց Սեւանից` 6 տարի առաջ»: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգիչը:

Նարեկ Բավեյանի ու Սոնայի հարսանյաց արարողությունն ավանդական էր, բայց շատ գեղեցիկ

Եվ ինչպես որ կանխատեսվում էր նրանք ամուսնացան: Սակայն ինչ որ բան թերի էր. ամուսինները բաժանվեցին: 

Կարճ ժամանակ հետո Նարեկը գտավ իր սրտի իրական տիրուհուն:

«Այս անգամ արդեն նա էր, ում փնտրում էի, փնտրում էի ու գտա, գտա հավետ...»:

Նարեկ Բավեյանի կինը Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Քրիստինա Սարգսյանն է: 

«Մի օր քույրս ինձ ասաց, որ չի հասցնում գնալ իր բալիկի հետևից, ով գիմնաստիկայի պարապունքների է հաճախում Ազարյան մարզադպրոց: Կինս` Քրիստինան էլ զբաղվում է բալետով և ժամանակ առ ժամանակ գնում է Ազարյան մարզադպրոց` գիմնաստիկայի մարզիչի մոտ մարզումների: Ու այդ օրը, երբ գնացի երեխայի հետևից, միամիտ նկատեցի նրան, միանգամից, ինչպես ասում են առաջին հայացքից դուրս եկավ ինքը, ու բավական երկար ժամանակ ես էի գնում երեխայի հետևից` առանց քրոջս խնդրանքի: Մոտ մեկ ամիս անցավ. գնացի-եկա, գնացի-եկա, շփման եզրեր գտա, սկսեցինք շփվել, ծանոթացանք իրաի հետ, որոշակի ժամանակ իրար հետ շփվելուց հետո հասկացանք, որ շփումը միայն շփում չէ»:

Այսօր Նարեկը կազմել է իր գեղեցիկ ընտանիքը և վայելում է ընտանիք ասվածի ջերմությունը: 

Ինչպես նշեցինք Նարեկը այսօր մասնակցում է Արմենիա TV-ով ցուցադրվող «Դոմինո» սիթքոմում: 

Նարեկ Բավեյանը` կնոջ հետ` Ծաղկաձորում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին