▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Պողոսյանը Թումանյան է արտասանում

Sputnik Ընթերցում նախագծի նոր մասնակիցն է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը։ Նա հատված է արտասանում Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունից։

«Ողջունում եմ Sputnik. Ընթերցում նախագիծը, որը սմարթֆոնների արդի աշխարհում հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հաղորդակցվել հայկական պոեզիային` Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը։ Ականավոր հայ գրողներն ու բանաստեղծները շատ են, սակայն Թումանյանն ինձ համար հատուկ է, քանի որ, իմ կարծիքով, նա մարմնավորում է իսկական հայի կերպարը թե՛ իր ստեղծագործություններում, թե՛ կյանքում։ Նրա ստեղծագործություններն արդիական են նաև այսօր և զարմացնում են իրենց փիլիսոփայական խորությամբ, ինչը մատուցվում է պարզ ու մատչելի լեզվով»,- ասաց Միքայել Պողոսյանը։

Ի դեպ, Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր. նա արտասանել էր  Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։



Մանրամասներն ու ասմունքը դիտել հետևյալ հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին