▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Վիկա Մարտիրոսյանը նշում իր տարեդարձը և ինչո՞վ է այն տարբերվել այս տարի

BlogNews-ը գրում է. Պարուհի Վիկա Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 31 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Այս տարի Վիկան որոշել է մեկուսանալ բոլորից ու ծննդյան կապակցությամբ մեծ խնջույք չկազմակերպել։

BlogNews-ի հետ զրույցում Վիկան նշեց, որ այս տարի որոշել է տան անդամներ ու մտերիմների հետ գնալ Ծաղկաձոր ու հատուկ երեկույթ չկազմակերպել. «Ամեն տարի մեծ շուքով եմ նշել տարեդարձը, այս տարչի որոշեցի այսպես նշել»։

Վիկան նշեց, որ տարեդարձի անակնկալները սկսվել են  կեսգիշերից, երբ հարազատներով տորթով եկել ու շնորհավորել են իրեն։ Տորթի մոմերը փչելիս Վիկան երազանք չի պահում. «Երազանք արդեն չեմ պահում, քանի որ երազանքներ այլևս չունեմ։ Այն, ինչ երազել եմ, իրականացել է»,- նշեց նա։

Վիկայի խոսքով՝ Նանուլը հետաքրքիր տարբերակով է շնորհավորել իրեն, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչպես. «Կարծում եմ՝ մարդկանց  այդքան հետաքրքիր չէ, ում էլ հետաքրքիր է, մի քանի հոգի են ջերմ, լավ մաղթանքներ գրում։ Ժողովուրդը շատ  չարացած է, դրա համար չենք ուզում այդ ամենը բացահայտել։ Միակ խնդիրը դա է»։

BlogNews-ը շնորհավորում է Վիկային ու երջանկություն մաղթում։

 

Դիտ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին