▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 2 ամիս է՝ միասին ենք ապրում. Լիանա Զուրաբյանն ընտրյալ ունի

​​​​​​​

Ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը, ով վերջին ժամանակահատվածում ավելի հայտնի դարձավ «Վիտամին ակումբ»-ում իր մասնակցությունից հետո, ընտրյալ ունի: Այս մասին տեղեկությունը Լիանան առաջինը վստահել է Asekose.am-ին:

«Ես և ընտրյալս՝ Արմենը, ծանոթացել ենք 2015 թվականի նոյեմբերին: Մեր ծանոթությունը եղավ Մամուլի շենքում, որտեղ  կողք կողքի սենյակներ ունեինք, կարելի է ասել՝ հարևաններ էինք: Որոշակի շփումից հետո մեր հարաբերությունները լրջացան: Արմենը 3 տարով փոքր է ինձանից, սակայն դա չի խանգարում, որ մեր հարաբերությունները լինեն գեղեցիկ ու հանգիստ: Մենք հասկանում ենք իրար՝: Նա նույնպես արվեստի մարդ է, ինձ շատ օգնում է: Համենայն դեպս ես նրա հետ ինձ շատ լավ եմ զգում»:

Այն հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են օրինականացնել հարաբերություններն ու պսակադրվել եկեղեցում, Լիանան ասաց, որ չի կարևորում դա, քանի որ ամեն մարդ իր եկեղեցին իր ներսում է կրում.

«Նպատակներ կան  պաշտոնական դարձնելու հարաբերությունները, կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո դա էլ կլինի, չնայած նրան, որ մտածում եմ՝ թուղթն ու թանաքը չեն, որ պետք է պահպանեն սերը: Այս պահին ապրում ենք միասին նույն հարկի տակ, մենք միմյանց հետ շատ լավ ենք զգում, իսկ թե ինչքան կապրենք միասին, արդեն Աստծո կամքն է: Ուզում եմ, որ բոլոր միայնակ աղջիկները գտնեն իրենց կեսերին ու երջանիկ ապրեն»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց հանդիսավար Լիանա Զուրաբյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին