Life.panorama.am-ը գրում է. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի փիարի համար ու հետո շպրտեցին». ահա այս վերնագրով երեկ համացանցում տարածված հրապարակումը շարունակվում է քննարկումների կիզակետում մնալ: Այս թեմայի վերաբերյալ իրենց գրառումներով հետ չմնացին անձամբ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու երգիչ Մարտ Բաբայանը:
«Մամուլում սնկի պես աճում են հոդվածներ հետևյալ խորագրով. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»: Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով ում է նման: Ես չեմ ցանկանում, որպեսզի խցկվեն իմ անձնական կյանք: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով»,- տարածված խոսակցությունների վերաբերյալ մասնավորապես ասել էր Մարտ Բաբայանը:
Life.panorama.am-ը կապ է հաստատել դերասանուհու հետ, ով արտահայտվել է հակիրճ․ «Ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որն աբսուրդ է, այդտեղ անգամ թեմա չկա, որի մասին արժե է խոսել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում