▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդեն իսկ մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին»․ Սոնա Շահգելդյան

aysor.amգրում է. Վերջին շրջանում հետաքրքիր տենդենց է նկատվում մեր հայտնիների մոտ. ճիշտ է, նորապակներն իրենց կողակիցներին, նաև փոքրիկներին հասարակությանը ներկայացնելուց չեն խուսափում, բայց ոչ ամբողջական տեսքով: Համացանցում են հայտնվում նրանց մերթ ձեռքերը, մերթ էլ ոտքերը, ինչը մեծամասամբ բացասական մեկնաբանություների առիթ է դառնում: Օրինակները քիչ չեն. Սիրուշո, Էմմի, Մարիամ Մելիքյան… Երեկ այդ շարքին ավելացավ նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ հրապարակելով գրեթե երկու ամսական որդու թաթիկի լուսանկարը:

«Ով ինչ ուզում է, թող ասի, թաթիկի նկարն եմ գցել, որովհետև այդպես եմ ուզել: Ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը, բայց գտնում եմ, որ մեզանից ամեն մեկն իր կյանքն ունի: Թող ամեն մեկն իր կյանքով ապրի: Ես մայր եմ ու գիտեմ՝ ինչն ինչպես անել: Ամուսինս չի ցանկանում, որ երեխայի նկարը փոքր տարիքում տեղադրվի, ես էլ հարգում եմ իր որոշումը: Սա մեր որոշումն է ու ոչ մեկի գործը չի: Երբ պահը գա, բոլորն էլ երեխայիս կտեսնեն հաստատ, ոմանց նման չեմ թաքցնի»,-մեկնաբանեց երգչուհին:

Շատերի համոզմամբ՝ սա փիար քայլ է կամ ակնարկ կայքերին՝ իրենց համար անհատական ֆոտոսեսիա կազմակերպելու. «Ես փիարներ չեմ անում, որովհետև ոչ սիրում եմ, ոչ էլ դրա կարիքն ունեմ: Բալիկիս հետ ֆոտոշարք, սպասվում է, իհարկե: Ամեն դեպքում, շնորհակալ եմ բոլորին, որ քննարկում են: Դա նշանակում է, որ ես մարդկանց շատ հետաքրքիր եմ, դրա համար են խոսում, գրում ու հետևում իմ ամեն քայլին»:

Այն հարցին, թե արդյոք ամուսինները մտադիր են ընտանիքը համալրել ևս մեկ փոքրիկով, Ս. Շահգելդյանը վստահեցրեց. «Իհարկե, արդեն իսկ մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին: Կցանկանամ երկու-երեք բալիկ ունենալ, սա հրաշալի զգացում է: Աստծո կամոք՝ կլինի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին