Newmag.am-ը գրում է.
Սուսանա Ջամալադինովա` Ուկրաինան հենց նա կներկայացնի մայիսին Ստոկհոլմում կայանալիք Եվրատեսիլ-2016-ում: Նա հանդես է գալիս Ջամալա բեմական անվամբ:
Սուսաննան ծնվել է Ղրղզստանում` 1983-ի օգոստոսի 27-ին: Հայրը թաթար է, մայրը` հայուհի:
Ավելի ուշ` նրանց ընտանիքը տեղափոխվել է Ղրիմ: Ծնողները երաժիշտ են: Մայրը երգում է ու դասավանդում երաժշտական դպրոցում: Հայրը`դիրիժոր է:
Սուսաննան ու քույրը ստացել են արևելյան խիստ դաստիարակություն: Աղջիկներին առանց հսկողության թույլ չէին տալիս տանից դուրս գալ. անգամ ընկերների հետ դիսկոտեկ նրանք գնում էին հոր ուղեկցությամբ:
Սուսաննայի երգելու տաղանդը մայրը նկատեց, երբ աղջիկը 3 տարեկան էր: 9 տարեկանում Սուսանան թողարկեց առաջին ալբոմը: Ի զարմանս հնչյունային ռեժիսորի` աղջնակին 12 մանկական երգ անթերի կատարելու համար ընդամենը մեկ ժամ էր պետք:
Առաջին հոնորարը Սուսաննան մայրիկից ստացավ` Բարբի տիկնիկ էր:
Սիմֆերոպոլի երաժշտական ուսումնարանում Սուսաննան սովորեց դաշնամուր և օպերային երգեցողություն: Երաժշտական կրթությունը շարունակեց Կիևում` Ազգային երաժշտական ակադեմիայում: Ուսմանը զուգահեռ մասնակցում էր նաև մրցույթների` «Крымская весна», «Додж 2001»:
Բայց Սուսանան երազում էր հայտնվել La Scala-ում և լրջորեն տրամադրված էր դասական երաժշտարվեստում կարիերա ստեղծելուն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում