▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անակնկալ են մատուցել Լիկա Սալմանյանին՝ 20-ամյակի առթիվ

BlogNews-ը գրում է. Դերասանուհի Լիկա Սալմանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այսօր Լիկայի 20-ամյակն է, ինչի կապակցությամբ կեսգիշերից նրան անակնկալներ են մատուցել։ Դերասանուհին պատմել է, թե հարազատներն ինչ անակնկալ են մատուցել իրեն։ 

Այս օրերին իր գեղեցկության սրահի բացմամբ զբաղված Լիկային կեսգիշերին զանգահարել են ընկերներն ու ասել, որ սրահում խնդիր է առաջացել։ «Իհարկե, գլխի էի ընկնում, որ որոշել են անակնկալ անել, սակայն չէի պատկերացնում՝ ինչպիսի։ Պարզվեց, այնտեղ հավաքվել էին ինձ հարազատ գրեթե բոլոր մարդիկ»,- ասաց Լիկան, ով կեսգիշերին հենց գեղեցկության սրահու էլ նշել է տարեդարձը։

Այսօր արդեն Լիկան աշխատանքային օր է ունեցել. «Ծննդյանս օրը նշում եմ աշխատավայրում, քանի որ օրերս բացվելու է «Սալմա» գեղեցկության սրահը։ Թեև ծննդյանս օրն է, ամբողջ ժամանակս տրամադրում եմ աշխատաքիս»։

Դերասանուհու խոսքով՝ տարեդարձի կապակցությամբ երեկույթ չի կազմակերպել, քանի որ ժամանակը չի ներել։ Մի քանի օրից կկայանա սրահի բացումը, հենց այդ օրն էլ Լիկան միաժամանակ կնշի նաև 20-ամյակը։ «Այս պահին սա ինձ համար ավելի կարևոր է»,- նշեց նա։

Անդրադառնալով տարեդարձի նվերիներին՝ Լիկան նշեց, որ բոլոր նվերներն էլ կարևոր են իր համար և չի ցանկանում որևէ մեկն առանձնացն։ «Շատ հաճելի է, երբ քեզ հարգում, հիշում ու շնորհավորում են»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին