▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած... Աննա Գրիգորյանի լեքսիկոնը

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Անընդհատ այստեղ-այնտեղից լսում եմ, որ վերջերս դերասանուհի դարձած Աննա Գրիգորյանը խոսելու բավական տհաճ ոճ ունի։ Ասում են՝ տղաների ներկայությամբ հայհոյանքներով է խոսում, հաճախ գռեհիկ կատակներ է անում... այնպես, որ կողքի աղջիկները կարմրեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես, որ Աննային միշտ հեռուստացույցով եմ տեսել ու հաճելի տպավորություն եմ ստացել նրա վարքից, դրան բնականաբար չէի հավատում։ Բայց երեկ, երբ տեսա, թե ինստագրամի իր էջում Աննան ինչպես է խոսում մի երիտասարդի հետ, մազերս բիզբիզ կանգնեցին։

«Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած»,- սա Աննայի պատասխանն է մի երիտասարդի, ով համարձակվել էր «չգովաբանել» նրան իր նկարի տակ։ Շարունակության մասին չեմ խոսում, ամեն ինչ պարզ է...

Գուցե հնաոճ եմ, բայց իմ կարծիքով եթերում պետք է լինեն մարդիկ, ովքեր առնվազն գրագետ են և դաստիարակված, որ օրինակ կծառայեն երիատսարդներին ու նրանց նմանվելը ամոթ չի լինի։ Իսկ որ նման լեքսիկոնով աղջիկները վատ օրինակ են և նմանակման վատ առարկա, կարծում եմ պարզ է։

 

Աղբյուրը՝ Blognews.am

Աննա Սմբատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին