BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Ելենա Վարդանյանին հեռուստադիտողը հիմա տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում, շատերն էլ նրան տեսել են գեղարվեստական ֆիլմերում, իսկ թատերասերները նրան գիտեն Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնից, որտեղ բացի կատակերգու դերերից, խաղում է ավելի լուրջ կերպարներում: BlogNews.am-ի ֆոտոշարքում Ելենան ներկայանում է Pin Up ոճում և ինչպես դերասանուհին խոստովանեց, նրան չափազանց հարազատ է:
«Ես շատ ուրախացա, երբ ասացիր որ «pin up» ոճում եք ուզում ինձ լուսանկարել, քանի որ առաջին հերթին դա միշտ շատ գեղեցիկ է նայվել: «Pin up»-ը դա իսկապես արվետ է, որին կարծում եմ պետք է լուրջ մոտեցում ցույց տալ: Իհարկե համարձակ ֆոտոշարք է ստացվել, բայց շատ գեղեցիկ»:
Ելենային հաճախ են համեմատում Մեռլին Մոնրոյի հետ, բայց նրան նմանվելու համար արտքնային հատուկ փոփոխություն չի արել.« Գիտեք երբ ես վարսերս շիկահեր ներկեցի, բոլորը ինձ սկսեցին Մոնրո ասել: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այդ դերասանուհուն, նա պատմության մեջ մեծ հետք է թողել: Բայց ասել, որ ես նրա ճանապարհով եմ գնացել և ամեն բան արել եմ նրան նմանվելու համար` դա այդպես չէ»:
Դերասանուհին չափանց արտիստիկ է, ինչի մասին փաստում է նաև նրա շրջապատը. «Ինձ հաճախ են դրա մասին ասում, բայց երբ ինքս եմ վերլուծում հասկանում եմ, որ այն նախագծերում որտեղ ես կամ, չեմ վախենում լինել ուրախ, բաց և վառ: Բացի այդ, ես ավելի շատ ներկայացել եմ կատակերգություններում, ինչն իհարկե ավելի դրական էմոցիա է պահանջում: Գիտեք ես նկարահանման հրապարակում չեմ մտածում` թե ինչ ռակուրս ընտրեմ, որ օրինակ մազս ճիշտ լինի: Երբ ասում են մատոր, ես շատ լավ գիտեմ, թե ինչ անեմ»:
Չնայած Ելենային գեղարվեստական ֆիլմերում տեսել եք կատակերգու դերերում, բայց թատրոնում նա ավելի լուրջ դերերում էլ է խաղում. «Իմ կարիերան կինոյում հենց սկսվել է կատակերգությունից, բայց ես թատրոնում ունեմ շատ ավելի դրամատիկ դերեր, որոնցում ես լրիվ այլ եմ: Իհարկե թատրոնում կան նաև կատակերգու դերեր, որոնք ես սիրում եմ, բայց չեմ կարող տարբերակել, թե որ դերն է ինձ ավելի հարազատ: Գիտեք, եթե դերը ինձ դուր է գալիս, կապ չունի ես մի տող կասեմ, կամ պարզապես կլացեմ, կամ կծիծաղեմ, եթե այդ պահին ինձ դա դուր եկավ, ես դա կանեմ և նշանակություն չունեն այլ հանգամանքներ: Երբ ես հասկանում եմ, որ այդ ամենը կարող եմ հանդիսատեսին տալ, ես միանշանակ դա կանեմ»:
Իսկ այն հարցին, արդյո՞ք Ելենան գոհ է իր հոնորարներից` նա այսպես պատասխանեց. «Իհարկե գոհ եմ, նաև այն նախագծերից և մարդկանցից ում հետ ես աշխատում եմ: Դա թե թատրոնում, և թե հեռուստատեսությունում: Իհարկե չեմ ասում, որ ինձ աստղաբախշական գումարներ են տալիս, բայց իմ արածի դիմաց ես վատ չեմ վարձատրվում: Ինձ համար ամեն բան պետք է լինի հավասար, բայց միշտ չէ որ հոնորորի թիվը ձեռք է տալիս: Իհարկե կան արտիստներ, ովքեր հոնորարի հետևից գնալով, ինչ-որ չափով կորցրել են իրենց: Դերասանը իր ամբողջ կյանքը պետք է նվիրի իր մասնագիտությանը. շատ բարդ է մեր գրաֆիկում գտնել երկրորդ երրորդ աշխատանք, քանի որ բոլոր դերասաններին էլ պետք է գումար վաստակեն, որ ապրեն: Գուցե դերասանը ստանում է ծափահարություններ, որը նրան հերիք է մի ամբողջ տարի, կամ գուցե մեծ գումար, որը նրան ևս կհերիքի մեկ տարի, բայց զգացողություններ միևնույն է տարբեր են: Ես գոհ եմ այն ամենից ինչ ունեմ այսօր»:
Այսօր շատ դերասաններ առաջարկ են ստանում արտերկրից և մշտական բնակության մեկնում. «Եղել են իհարկե առաջարկներ, բայց այն պայմանով, որ երկար ժամանակ պետք է ապրեմ արտերկրում: Սա իմ ամենացավոտ թեման է, իհարկե ես հաճույքով կնկարահանվեի դրսի կինորատադրությունում, բայց անկեղծ ասած առանց Երևան ապրել չեմ կարող: Դա կարծես տաբում է, ես մեկ շաբաթից ավել չեմ կարողանում ապրել դրսում»:
Ելենան փոքր տարիքում է տեղափոխվել Հայաստան, պատմում է, որ ծնողները հաճախ էին նրան և քրոջը տանում թատրոն, կրկես, օպերաներ. «Այս բոլոր այցելություններից հետո մենք պարտադիր գնում էինք հանրապետության հրապարակ, միշտ ուտում էինք քաղցր բամբակ և հիանում շատրվաններով»:
Շատ քչերը գիտեն, որ Ելենան ամուսնացած է, ավելին` նա արդեն հինգ տարի ապրում է քաղաքացիական ամուսնությամբ: Դերասանուհու բնակարանում ամեն բան դասավորված էր, ամեն բան իր տեղում էր, պարզվում է` նա հասցնում է ամեն ինչ.«Շատ մարդիկ նայում են ինձ և չեն էլ պատկերացնում, որ կարող եմ ամուսնացած լինել: Ես կարող եմ կարճ պատմել իմ գրաֆիկի մասին` առավոտյան ամուսնուս համար նախաճաշ եմ պատրաստում, հետո գնում եմ թատրոն, որտեղ փորձ ունեմ: Փորձից հետո ցերեկային ներկայացման եմ մասնակցում, որից հետո երեկոյան ներկայացումն է սկսում, դրանից հետո կարող եմ գնալ նկարահանման: Երբ երեկոյան ուշ գալիս եմ տուն և իմ ամուսինը ուզում է հարսիա կամ դոլմա, ես դա կանեմ, բայց ոչ թե նրա համար որ ինձ ստիպում են, այլ նրա համար, որ նախ սիրում եմ պատրաստել և երկրորդն էլ, ես ոչ մի բան չեմ խառնում իրար: Իմ կյանքում ամեն բան դասակարգված է»:
Դերասանուհին հարսի զգեստ չի կրել, քանի որ նրա համար առաջնային չէր. «Ես փոքր տարիքում ոչ թե մտածում էի ամուսնանալու մասին, այլ մտածում էի դառնալ իրավաբան, ինչպես իմ հայրը: Ես անգամ չէի էլ մտածում դերասանուհի դառնալու մասին: Գիտեք դերասանի աշխատանքն այնպիսին է, որ թույլ է տալիս լինել կամ կրել այն ինչ դու չունես, կամ ուզում ես: Ես հարսանեկան զգեստ բազմաթիվ անգամ կրել եմ տարբեր ներկայացումներում և դա ինձ լրիվ հերիք է: Բացի այդ ես շատ հարսանեկան միջոցառումներ եմ վարում` տալով իմ երջանկությունից մի մասնիկ այդ զույգին: Ամենից կարևորը կնոջ և տղամարդու հարաբերություններն են: Իմ ամուսինը մեծ է ինձանից, սա նրա երկորդ ամուսնություն է և ես շատ երջանիկ եմ: Ես պատրաստվում եմ մայրանալ մոտ ապագայում, դեռ հղի չեմ, բայց պատրաստվում եմ»:
Զրույցի վերջում Ելենան նշեց, որ իր կյանքում ոչին չի պակասում. «Իհարկե իմ կյանքն էլ իդեալական չէ, մենք յուրաքանչյուրս էլ ունենք խնդիրներ: Երբ այդ խնդիրները գրված լինեն իմ ճակատին, այդ պահից ես կարծում եմ` կավարտեմ իմ կարիերան: Ես պարզապես յուրաքանչյուր առավոտ շնորհակալություն եմ հայտում Աստծուն, որ արթնանում եմ»: