ԲլոգՆյուզ-ը գրում է. Օրեր առաջ հաղորդավար Արտավազդ Ամիրյանը կնոջ՝ Մարիամ Ամիրյանի և 5-ամսական դստեր՝ Օվսաննայի հետ մեկնել է ԱՄՆ։ Փետրվարի 20-ին հաղորդավարը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ տեղափոխվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաք։
Կապ հաստատեցինք Արտավազդի հետ՝ պարզելու, որո՞նք են մեկնելու պատճառները, արդյոք նա էլ է արտագաղթել Հայաստանից։ Արտավազդը միայն նշեց, որ որոշակի գաղափարներով ու ծրագրերով են մեկնել ԱՄՆ, սակայն այլ հարցերի չպատասխանեց։
Նշենք, որ Արտավազդն արդեն իսկ իր բիզնեսն ունի ԱՄՆ-ում. հաղորդավարի տնօրինած «SlideArt Media Holding»-ն իր մասնաճյուն է բացել ԱՄՆ-ում։ Արտավազդը նշել է, որ այն ԱՄՆ-ում հայկական առաջին ընկերությունն է, որը զբաղվում է հարսանեկան միջոցառումների կազմակերպմամբ։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում