▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաիս Սարդարյանը՝ իր անձնական կյանքը գաղտնի պահելու մասին

Past.am-ը գրում է.

Դերասանուհի, ում հողությունը ժպտաց միանգամից, նրա հեռուստաէկրաններին հայտնվելը եղավ շատ պատահական, սակայն որոշ ժամանակ անց նա միանգամից սիրվեց ու ճանաչվեց:

 «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալը նրա համար դարձավ ճակատագրական: Այս հեռուստասերիալից հետո հաջողությունը միանգամից ժպտաց երիտասարդ ու տաղանդաշատ աղջնակին: Սերիալում նկարահանվելուց հետո, նա ստացավ բազմաթիվ հրավերներ ու առաջարկներ տարբեր հեռուստասերիալներում ու հեռուստանախագծերում նկարհանվելու:

Այսօր Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ, գեղեցիկ ու հմայիչ դերասանուհի Անաիս Սարդարյանի անձնական ու ստեղծագործական որոշ մանրամասներ:

Դերասանուհին ադեն բավական երկար ժամանակ է, ինչ ապրում է միայնակ՝ առանց ծնողների: 

«Ծնողներս ու քույրս արդեն գրեթե 11 տարուց ավելի է, ինչ ապրում են Մոսկվայում: Միայնակ եմ ապրում Երևանում: Միայնակ ապրելս հնարավորություն էր կայանալու ու ինքնուրույն դառնալու»:

Գաղտնիք չէ, որ հանրային մարդը միշտ էլ ձգտում է իր անձնականը ստվերում պահել և որևէ մեկնաբանություն չտալ իր անձնականի մասին՝ համարելով, որ անձնականը, այնուամենայնիվ, մնում է անձնական: Անաիսի համար էլ զարմանալի չէ, որ մուտք գործելով այս աշխարհ՝ չի կարող խուսափել տարբեր ասեկոսեներից ու բազում սուտ տեղեկատվություններից: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին