Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Էվա Խարատրյանը, ով վերջերս տպավորվեց «ֆուլ հաուս» սիթքոմում իր կերտած Նորայի կերպարով, այս շրջանում դեռեւս էկրաններից դուրս, բայց զբաղված է կարեւոր աշխատանքներով: Դերասանուհին պատմել է, որ զբաղված է կոմերցիոն ներկայացմամբ եւ ռուսական արտադրությամբ գեղարվեստական ֆիլմով:
«Այս պահին էկրաններին դեռ չեմ երեւում, բայց դա չի նշանակում, որ չեմ աշխատում: Այս պահին զբաղված եմ մի կոմերցիոն ներկայացմամբ, որը մանրամասնելու իրավունքը չունեմ, միայն կակնարկեմ, որ բեմում եմ լինելու շատ սիրված դերասաններ Հովհաննես Ազոյանի եւ Մկրտիչ Արզումանյանի հետ: Վստահեցնում եմ՝ շատ ուժեղ գործ է սպասվում, որն արդեն ապրիլ ամսվա կեսին կներկայացնենք»,- նշեց Էվան ու պատմեց, որ թատրոնի աշխատանքներին զուգահեռ նկարահանվում է ռուսական արտադրության ֆիլմում.
«Նկարահանվում եմ չորս մասից բաղկացած ռուսական արտադրության գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը: Արդեն մի քանի տեսարան խաղացել եմ, շատ տպավորիչ նկարահանումներ եմ ունեցել, շուտով այս ֆիլմի համար կմեկնեմ Պրահա եւ Տալլին, որտեղ կշարունակենք նկարահանումները: Մարմնավորում եմ իրանուհու, նա տանջված աղջիկ է, ով հետո պատահմամբ մահապարտ է դառնում: Այս ֆիլմում ինձ իրական դերասան եմ զգում, երեւի առաջին անգամ է, որ նման նկարահանումների եմ մասնակցել, որի մասին ուզում եմ անընդհատ պատմել: Այստեղ ինքս իմ անձի հետ ներդաշնակություն եմ զգում: Կերպարս խիստ տարբերվող է մինչ այս կերտածս դերերից, ընդ որում նշեմ, որ այս ֆիլմում գլխավոր ու երկրորդական կերպարներ չկան, սա մի դերասանի ֆիլմ չէ, իսկապես բարձրորակ աշխատանք է տարվում»,- մեծ ոգեւորությամբ պատմեց Էվա Խաչատրյանը:
Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ի իր կերպարին՝ դերասանուհին նկատեց, որ մարդիկ շատ տպավորված են եւ հիշում են Նորային. «Շատ դրական խոսքեր եմ լսել կերպարիս մասին, մինչ այսօր մարդիկ հիշում են Նորայի անունը: Անգամ տարբեր երկներից են մեր հայրենակիցները գրել «Ֆուլ հաուս»-ում կերտածս դերի վերաբերյալ. կարծում եմ՝ վատ չէր, ըստ իս իմ առջեւ դրված խնդիրը կատարել եմ»,- նկատեց նա ու ավելացրեց, որ ուրախ էր նաեւ այդ ժանրում աշխատելու համար.
Ամբողջական հոդվածը` այստեղ