▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«The Beautified Project»-ի համերգին ասեղ գցելու տեղ չկար

Blognews.am-ը գրում է. 

«The Beautified Project»-ն ամեն անգամ ապացուցում է, որ Հայաստանում որակյալ երաժշտությունը գնահատվում է և կարելի է համերգներ կազմակերպել, որոնց ժամանակ ասեղ գցելու տեղ չի լինի։ Տիկնիկային թատրոնում, ինչպես ամեն անգամ, անշլագ էր. խմբի հին ու նոր երկրպագուները եկել էին վայելելու նրանց կենդանի ելույթը։

Արդեն տասը տարի է՝ խումբն իր խոսքն է ասում հայկական ռոքում։ Խմբի վոկալիստ Անդրեն մեզ հայտնեց, որ այժմ նրանք զբաղված են չորրորդ  ալբոմի ձայնագրման աշխատանքներով, որը նախատեսում են թողարկել հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Համերգի ժամանակ տղաները նոր ալբոմից երգ ներկայացրին՝ «Lili Flower»-ը։ «Այս երգը գրել ենք մոտ 5 տարի առաջ՝ Զաքիանի կանգառում։ Այն կյանքի փոքր վայելքները՝ օրինակ՝ ջուր խմելը վայելելու մասին է»,- ասաց Արմենը։

Հանդիսատեսը հոտնկայս լսեց ու տղաներին հավասար երգեց «Կիլիկիան», որն ամեն անգամ շատ մեծ ոգևորություն է առաջացնում «The Beautified Project»-ի համերգին։ Պակաս չսիրվեց նաև «Արագիլը»։ Տղաներից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հայկական հին երգերի ալբոմ թողարկեն։ «Այդ երգերը շատ սիրված ու հայտնի են Հայաստանում։ Հայաստանից դուրս ավելի սիրված են մեր մյուս երգերը և պետք է փորձենք պահել այդ բալանսը։ Հուսով եմ՝ օրերից մի օր ժամանակ կլինի ալբոմ թողարկելու, սակայն հիմա հայերեն երգերը որպես սինգլ թողարկում ենք տարին 1 անգամ»,- ասաց Անդրեն ու հավելեց, որ արդեն ընտրել են նոր երգը, սակայն կրկին նախապես չի բաահայտի՝ որ ստեղծագործության մասին է խոսքը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին