Արդեն ավելի քան 6 տարի է, ինչ «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվում է «Պարեր աստղերի հետ» նախագիծը, որում որպես հաղորդավար հանդես էր գալիս Մաքսիմ Գալկինը:
Նշենք սակայն, որ նախագծի նոր եթերաշրջանը, որը շուտով մեկնարկելու է, վարելու է ոչ թե Գալկինը, այլ՝ Գարիկ Մարտիրոսյանը:
Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում այդ որոշումը բացատրել են նրանով, որ հանդիսատեսին բազմազանություն է պետք.
«Հանդիսատեսը բազմազանություն է ուզում ու նոր դեմքեր»:
Ավելացնենք, որ լուրեր են պտտվում Մաքսիմի ու հեռուստաալիքի ղեկավարության միջև ինչ-որ ստեղծագործական տարաձայնությունների մասին: Հնարավոր է, որ դրանք կապ ունեն «Թագավորներն ամեն ինչ կարող են» ֆիլմի հետ: «Ռոսիա1» հեռուստաալիքի ֆինանսավորմամբ նկարահանված այդ ֆիլմում Գալկինն է գլխավոր դերը կատարում: Հենց այդ նկարահանումներից հետո էլ համագործակցությունը դադարեցվել է: