▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաքիչը յոթ երեխա կունենամ. Նաիրա Մովսիսյանը՝ 28-ամյակի եւ 3-ամսական դստեր մասին

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Այսօր դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տոնում է ծննդյան 28-ամյակը: Հոբելյարը ծննդյան տոնը նշում է առանձնահատուկ ոգեւորությամբ, քանի որ սա առաջին տարեդարձն է, որը նա նշում է մայրիկի կարգավիճակում:

Կայքի հետ զրույցում երջանիկ մայրիկը նշել է, որ ոգեւորությունն աննկարագրելի է.

«Շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից, բայց ամենակարեւոր շնորհավորանքը այս տարի ստացել եմ դստրիկիցս՝ Մարիայից: Անսահաման երջանիկ եմ, որ ծննդյանս օրը նշում եմ փոքրիկիս հետ միասին, սա ամենագեղեցիկ տարեդարձս է»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ օրը կանցկացնի տանը.

«Որպես այդպիսին՝ խնջույք չեմ կազմակերպել, փոխարենը սպասում եմ ընկերներիս, ովքեր հրահանգեցին մնալ տանը եւ նրանց սպասել, դե իսկ ես էլ կմնամ տանը եւ կսպասեմ ընկերներիս անակնկալներին»:

Մեզ հետ զրույցում Նաիրան չթաքցրեց այսօր մտապահած երազանքը. «Ես ուզում եմ, որ ինձ հետ լինի այն, ինչ ես ցանկանում եմ մոլորակի ողջ մարդկությանը, թող այդ ցանկություններս բումերանգի նման հետ գան դեպի ինձ»,- նկատեց հոբելյարը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին