▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք եմ տալիս Աստծուն, որ այլևս նախկին կնոջս հետ չեմ. «Վիտամին»-ի Չարենց

Life.panorama.am-ը գրում է. Կարեն Սահակյանի՝ «Վիտամին» ակումբից հայտնի Չարենցի և երգչուհի Ալյա Սեդրակյանի սիրավեպի մասին լուրերը երեկվանից բուռն քննարկման են արժանացել հանրության շրջանում: Նրանց սիրավեպի մասին լուրերը զարմանք առաջացրեցին, քանի որ շատերը անգամ տեղյակ չէին, որ Չարենցը, ով 2014թ-ին ամուսնացել էր գերմանաբնակ Աննա Զաֆարյանի հետ, հասցրել է ամուսնալուծվել և նոր հարաբերություններ սկսել:

Մեզ հետ զրույցում Չարենցն ասաց, որ իրեն բարկացնում է տարածված ապատեղեկատվությանը, թե Ալյա Սեդրակյանն է իր և նախկին կնոջ բաժանության պատճառը: «Ինձ բարկացնում է մարդկանց տարածած ապատեղեկատվությունը, թե իբր Ալյան է քանդել իմ ընտանիքը, պետք է մի բան հաստատ իմանալ, հետո նոր խոսել այդ մասին: Իրականում, ես չեմ սիրում անձնականիս մասին խոսել, բայց իմ ամուսնությունից հետո շատ արագ տեղի ունեցավ իմ ամուսնալուծությունը, այսինքն՝ գրեթե երկու տարի է, ինչ ամուսնալուծված եմ, իսկ Ալյայի հետ գրեթե մեկ տարի է, ինչ միասին ենք»,- նշեց Չարենցն ու հավելեց. «Ես ու Ալյան շատ երջանիկ ենք և շուտով կօրինականացնենք մեր հարաբերությունները: Խոստանում եմ՝ հարաբերությունների նոր փուլում հանգամանալից խոսել Ձեզ հետ»:

Անդրադառնալով իր նախկին կնոջ սկանդալային  հայտարարությանը, թե ինքն է բաժանվել ամուսնուց, քանի որ վերջինս խաղամոլ է, շահամոլ և ստախոս է, դերասանն ասաց. «Իմ նախկին կնոջ նման հայտարարությունից հետո ադեկվատ մարդիկ իրենց տեսակետները կունենան: Ես կասեմ մի բան`  ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, պարզապես փառք եմ տալիս Աստծուն, որ ես այլևս իմ նախկին կնոջ հետ չեմ»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին