▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասատուր Ասլանյանը` գումար վաստակելու դժվարությունների և իր կյանքի ամենասպասված երեկոյի մասին

Ժողովրական երգիչ Ասատուր Ասլանյանն արդեն տաս տարի է ինչ բեմում է: Մարտի 29-ին կկայանա երգչի հոբելյանական համերգ-երեկոն, որին նա սպասել է շատ վաղուց:  Asekose.am-ը կապ հաստատեց Ասատուրի հետ տեղեկանալու, թե ինչ է սպասվում հանդիսատեսին և ինչ ակնկալիքներ նա ունի համերգից:

Մենք տեղյակ ենք, որ 10 տարի է դուք բեմում եք: Կներկայացնեք, թե ի՞նչ ճանապարհ եք անցել, ո՞ր տարիքից եք սկսել ձեր գործունեությունն ու անցած ուղին:

Երգել սկսել եմ դեռ մանկուց, պատանեկան տարիքում մասնակցել եմ տարբեր համերգների, հանրապետական մրցույթ փառատոնների, այնուհետև բախտն ինձ ժպտաց ու ընդունվեցի  ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլ, որն էլ ինձ համար դարձավ պրոֆեսիոնալ գործունեության մեկնարկ, աշխատել եմ ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Նազանի» ժողգործիքների անսամբլում, որպես առաջատար մեներգիչ, աշխատել եմ «Հայհամերգ»  արվեստի միջազգային կենտրոնում, աշխատել եմ «Ալմաստ» ժողգործիքների անսամբլում, 2014թ.-ից Հայաստանի երգիչների միության քարտուղարն եմ: 2011թ.-ին անձնական նախաձեռնությամբ հիմնադրել և մինչ օրս ղեկավարում եմ «Վի-Էյ մյուզիք փրոդաքշն» մշակութային հիմնադրամը: Իրականացրել եմ մի շարք բարեգործական համերգ-երեկոներ, մենահամերգներով հանդես եմ եկել մայրաքաղաքում, ՀՀ մարզերում, ինչպես նաև արտերկրի բազմաթիվ հանրահայտ սրահներում: Մշտապես համերգներով հանդես եմ եկել ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զորամասերում:

Բոլորս գիտենք, որ  դժվար է ժողովրդական երգիչ լինել: Պատճառն այն է,  որ այդ ճանապարհով շատ բարդ է գումար վաստակելը: Երբևէ առնչվե՞լ եք նման խնդիրների, և եղե՞լ  պահ, որ զղջացել եք հենց այդ ուղին ընտրելու համար:

Մեր օրերում արդեն իսկ նկատվում է ազգային արվեստի հանդեպ հետաքրքրություն և վերջապես մեր ազգային արվեստը գալիս է դարերի խորքից ու վստահ ենք, որ փոխանցվելու է դարեդար: Գումար վաստակելու առումով համամիտ եմ Ձեզ հետ, բայց մենք այսօր ունենք առավել կարևորագույն խնդիր՝ պահպանել մեր արվեստը և այս նպատակի հետ առնչվելով արդեն  իսկ գումար վաստակելը դառնում է երկրորդական նպատակ:

Երբևէ չեմ զղջացել, քանի որ ունենք ազգայինի պահպանման խնդիր, քանի որ մեր օրերում երգում են շատերը, բայց չգիտենք թէ ի՞նչ են երգում, ցավոք սրտի մեր երիտասարդությունը օրեցօր հեռանում է մեր արմատներից ու կուլ գնում համաշխարհային համահարթեցման հորձանուտներին: 

Մարտի 29-ին, ժամը` 19:00 Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ձեր համերգ-երեկոն, որին սպասել եք վաղուց:  Մի փոքր պատմեք, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին, ի՞նչ ակնկալիքներ ունեք համերգից:

Այո, ինձ համար սպասված է այս երեկոն, չնայած ունեցել եմ բազմաթիվ մենահամերգներ, սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ պատրաստվում այս երեկոյին: Հոբելյանական երեկոն կազմակերպել են Հայաստանի երգիչների միությունը և «Վի-Էյ մյուզիք փրոդաքշն»-ը: Ողջ տարի մարզերում իրականացվեցինք համերգ-երեկոներ նվիրված իմ բեմական գործունեության 10 ամյակին և այս համերգ-երեկոն, որպես այդպիսին հոբելյանական տարվա ամփոփումն է: Համերգին մասնակցում են մեր հանրապետությունում սիրված երգիչ-երգչուհիներ և պարային կոլեկտիվներ, իսկ երեկոյի կենդանի հնչողությունը կապահովեն ժողովրդական գործիքների անսամբլը: Մասնակիցների անունները չեմ նշի անակնկալները չբացելու համար (ժպտում է):

Երբևէ մտածե՞լ եք տեսահոլովակով հանդես գալու մասին և արդյո՞ք մոտ ապագայում նման ծրագրեր կան:

Իհարկե  մտածել եմ ու այս ողջ տարիների ընթացքում չեմ նկարահանել  տեսահոլովակ, սակայն այս մենահամերգից հետո անպայման հանդիսատեսի դատին կհանձնեմ տեսահոլովակ, նկարահանված մի երգի վրա, որը գրվել է տարիներ առաջ, պահպանում է մեր ազգայինը շունչը, սակայն ներկայացված կլինի ժամանակակից ոգով ու ներդաշնակումով: Եւ որպես վերջաբան ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր իմ կողքին են, շնորհակալ եմ Ձեր խմբագրականին ինձ անդրադառնալու համար, մաղթում եմ հաճելի զրույցներ ու բազմաթիվ դիտումներ:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին