▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասուն, իմաստուն, հմայիչ ու խորիմաստ. Մաշա Մնջոյանը՝ նոր ֆոտոշարքի ու ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել հայտնիներին յուօրինակ լուսանկարներում, որի հեղինակն է լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանը, այս անգամ երիտասարդ լուսանկարչի օբյեկտիվում երգչուհի Մաշա Մնջոյանն է:

Մաշան մեզ պատմել է լուսանկարներում իր երեք կերպարների մասին եւ բացառիկ լուսանկարներ տրամադրել այդ ֆոտոշարքից.

«Ռոբերտ Քոլոյանի հետ մտերիմ ընկերներ ենք, շատ եմ գնահատում նրա ճաշակն ու լուսանկարչական աչքը: Նա ինձ առաջարկեց հետաքրքիր իմպրովիզ ֆոտոշարք անել, ես էլ մեծ հաճույքով համաձայնեցի: Ռոբերտը կարողանում է ստեղծել իրավիճակենր, նկարել այնպես, որ արդեն բոլորը կարողանում ե տարբերակել նրա ձեռագիրը: Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ ուղղակի հիացած եմ այդ նկարներով՝ անկախ նրանից, որ լուսանկարների հերոսուհին ես եմ»,- նշեց Մաշան ու խոսեց իր կերտած երեք կերպարների մասին.

«Երեք կերպարով եմ ներկայացել, որոնց կայացման համար իր մեծ նշանակությունն ունեցավ դիզայներ Վահան Խաչատրյանը, քանի որ նրա հավաքածուի զգեստներով եմ, շնորհակալ եմ Վահանին, որ միշտ կողքիս է: Կերպարների ընտրությունը կայացրել ենք Ռոբերտի հետ միասին, նա աշխատում էր ամեն մի փոքր դետալի վրա: Սկզբում լուսանկերներին նայելիս ինչ-որ բան էի զգում, բայց ճիշտ արտահայտվել չէր ստացվում, այդ հարցում իր ճիշտ բնորոշումը տվեց Սոնան, ով միշտ կողքիս է. նա նայեց նկարներին ու ասաց՝ «Մարմնավորել ես միաժամանակ հասուն, իմաստուն, հմայիչ ու խորիմաստ աղջկա, կարծես կնոջ այդ բոլոր հատկանիշների կոլաժ է»: Նրա նման բնորոշումից հետո հասկացա, որ հենց դա էլ մտածում էի, բայց չէի կարողանում ճիշտ նկարագրել: Ուրախ եմ, որ ստացվել է, իսկ դա վկայում են ինձ համար շատ կարեւոր մարդկանց կարծիքները»:

Ի դեպ՝ Մաշա Մնջոյանը հայտնեց, որ պատրաստվում է Ռոբերտ Քոլոյանի հետ եւս մեկ համագործակցության, որն ավելի ուշ կիրականացվի:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին