wedding.am-ը գրում է. Լինել հայտնի այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն ամենը, ինչ անում ես, նույնիսկ չես ամում, դառնում է հանրային քննարկման թեմա, կյանքդ, անկախ քո կամքից, դառնում է բաց հարթակ, և յուրաքանչյուրը ցանկանում է քո մասին իմանալ ավելին` անկախ քո կամքից:
Հայկական շոուբիզնեսի ամենացանկալի փեսացուներից համարվող սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը այն հայտնի անձանցից է, ում արտասանած ցանկացած բառ, արված քայլ բոլորի ուշադրության կենտրոնում է, իսկ նրա անձնական կյանքը բոլորին առավել հետաքրքրող հատվածն է, քանի որ երկրպագուհիները «ահավախով» սպասում են այն օրվան, երբ իրենց սիրելին կհայտնի այն մասին, որ իր սիրտը զբաղված է: Շատերն էլ, չսպասելով Միհրանի խոսքին, նրան անընդհատ վերագրում են սիրավեպեր, որոնցից յուրաքանչյուրը«սկսվում է» տվյալ «կասկածյալի» հետ Միհրանի աշխատանքային համատեղ գործունեությունից հետո:
Եվ այսպես, Wedding.am-ը ներկայացնում է Միհրան Ծառուկյանին վերագրված 5 ամենահայտնի սիրավեպերը.
Միհրան Ծառուկյան և Լիլիթ Հովհաննիսյան
Այս «զույգի» միասին լինելու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս «Հայ Սուպերսթար» նախագծին մասնակցելուց հետո: Սակայն ժամանակը ցույց տվեց միայն այն, որ Լիլիթ Հովհաննիսյանը այժմ ամուսնացած է Վահրամ Պետրոսյանի հետ, Միհրանը դեռևս ամուրի է: Բայց... տարիներ անց, երբ Միհրանն ու Լիլիթը ներկայացրեցին «Ինչու եմ քեզ սիրում» դուետը, խոսակցությունները վերսկսվեցին` «բա որ ասում էինք միասին են եղել» ընդհանուր ձևակերպմամբ:
Միհրան Ծառուկյան և Շուշաննա Թովմասյան
Սերիալային այս զույգի` իրական կյանքում միասին լինելուն ամենաշատը հավատում էին «Դժվար ապրուստ» սերիալի մոլի երկրպագուները` ցանկանալով իրենց սիրելի կերպարներին միշտ տեսնել միասին, սակայն և Միհրանը, և Շուշաննան բազմաթիվ անգամ հերքել են իրենց «սիրավեպի» մասին լուրերը:
Միհրան Ծառուկյան և Մերի Մակարյան
Կրկին «Դժվար ապրուստ», կրկին սերիալային զույգ, և կրկին խոսակցություններ Միհրանի և Մերիի միմյանց հետ լինելու մասին: Այս հարաբերությունների մասին Միհրանը հարցազրույցներից մեկում ասել է. «Ես ունեմ իմ անձնական կյանքը, որը բացարձակ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ Մերի Մակարյանի հետ», իսկ թե ինչ արձագանք է տվել Մերին այդ խոսակցություններին, կարող եք դիտել այստեղ`
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում