▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սիրում ու կարոտում եմ Հայաստանը. Աննա Բաբայանը՝ Իսպանիայում բնակվելու և մեկ ամսական դստեր մասին

Ես սիրում ու կարոտում եմ Հայաստանը. Աննա Բաբայանը՝ Իսպանիայում բնակվելու և մեկ ամսական դստեր մասին (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է մոդել, դիմահարդար Աննա Բաբայանն, ով հայտնի է տարբեր հեռուստատեսային նախագծերից եւ հատկապես «Կարգին սերիալ»-ից: Աննա Բաբայանն ապրում է Իսպանիայում, բոլորովին վերջերս նա ամուսնուն՝ Անտոնիո Մենենդեզին, դուստր է պարգեւել:

-Աննա, շնորհավորելով մայրանալու կապակցությամբ՝ առաջինը ուզում եմ պատմեք Ձեր ու ամուսնու զգացողությունների մասին, երբ առաջին անգամ հանդիպեցիք փոքրիկին:

- Շատ շնորհակալ եմ: Զգացողություններիս նկարագրման վերաբերյալ պետք է կրկնեմ բոլոր մայրիկների խոսքերը՝ դրանք աննկարագրելի էին: Անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ առաջին անգամ տեսա փոքրիկիս. Դա պետք է ապրել, զգալ, դրանք պատմելու չեն:

-Փոքրիկը դեռ մեկ ամսական էլ չկա, կարծում եմ, դժվար է խնամել փոքրիկ մարդուկի, հատկապես, որ նա Ձեր առաջնեկն է եւ հետեւաբար փորձ չունեիք: Հետաքրքիր է՝ հե՞շտ եք գլուխ բերում բալիկի խնամքի հետ կապված հարցերը, այդ հարցում օգնողներ ունե՞ք:

-  Մայրս եկել է մեզ հյուր եւ դեռեւս նրա օգնությամբ եմ գլխուխ բերում փոքրիկի խնամքի հետ կապված հարցերը: Նա մեզ մոտ կլինի եւս մեկ ամիս, իսկ հետո, երբ նա վերադառնա Հայաստան, կարծում եմ համապատասպան փորձ ձեռք բերած կլինեմ ու կկարողանամ ինքս ամեն ինչ անել: Փոքրիկի խնամքի հետ կապված հարցերն, ինչ խոսք, դժվար են, բայց եւ հաճելի:

-Մի փոքր կպատմե՞ք դստրիկից, ո՞ւմ է նման:

- Դեռեւս շատ վաղ է նմանությունների մասին խոսելը, քանի որ նա դեռ շատ փոքր է: Ամեն դեպքում մինչ այժմ հնչած կարծիքների համաձայն՝ աղջիկս ավելի շատ ինձ է նման:

 -Աննա, գիտեմ, որ փոքրիկին անվանել եք Մարինա՝ ի պատիվ Ձեր մայրիկի, սա հայկական ընտանիքում շատ բարդ իրավիճակ կարող էր ստեղծել: Իսպանական ավանդույթներով ապրած Ձեր ամուսնու համար անսովոր չէ՞ր առաջնեկին անվանել ոչ թե իր, այլ կնոջ մայրիկի անունով:

- Ճիշտն ասած՝ անվան հարցում շատ չենք մտածել: Ես ամուսնուս ասացի, որ շատ եմ ուզում աղջկաս մայրիկիս անունը տալ, նա էլ համաձայնվեց: Ավելին ասեմ, այդ գաղափարը շատ դուր եկավ նաեւ ամուսնուս ծնողներին, անգամ նրանց առաջարկեցի բալիկին անվանել միանգամից երկու տատիկների անունով, բայց նրանք չհամաձայնեցին, նրանց դուր եկավ միայն Մարինա անունը: Բացի այդ՝ Մարինան միջազգային անուն է եւ ոչ մի երկրում այդ անվան արտասանման հետ կապված խնդիրենր չկան:

-Աննա, երկու տարբեր ազգության մարդկանց ստեղծաց ընտանիքում ավելի շատ իսպանակա՞ն, թե հայկական ավանդույթներն են գործում, ո՞վ է Ձեզնից ավելի «ուժեղ» այդ առումով: Դեռեւս շուտ է այս մասին խոսելը, բայց այնուամենայիվ, բալիկին կփորձեք մեծացնել հայկակա՞ն, թե իսպանական տեսակով:

- Մեր ընտանիքում հրաշալիորեն զուգակցվում են թե հայկական, թե իսպանական ավանդույթները: Իսկ երեխային կփորձենք լավ մարդ մեծացնել, ամենակարեւորը մարդ տեսակն է՝ անկախ ազգությունից:

-Իսկ դուք արդեն հարմարվե՞լ եք նոր միջավայրին, նոր վարքուբարքին, Հայաստանին կատմամբ կարոտն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Այո, ես վաղուց եմ հարմարվել, քանի որ 2008թ-ից տարվա մի հատվածն ապրում էի Իսպանիայում, մյուս հատվածը՝ Հայաստանում, ուստի ինձ ավելի հեշտ էր հարմարվել հեռավորությանը: Իսկ կարոտը միշտ կա, ես սիրում ու կարոտում եմ Հայաստանն ու այդտեղ ապրող ինձ հարազատ մարդկանց:

-Մինչ բալիկի ծնունդը այդտեղ ինչո՞վ էիք զբաղվում:

- Այստեղ ունեմ դիմահարդարման ստուդիա, որը քրոջս պարի ակադեմիայում է գտնվում, մինչ բալիկի ծնունդը հիմնականում դասընթացներ էի անցկացնում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին