▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Հակոբյան. «Չի բացառվում, որ իմ և Մերիի մասնակցությամբ բաց տեսարաններ լինեն»

Դիտեք նաև՝

BlogNews-ը գրում է. Հաղորդավար Հակոբ Հակոբյանն այլևս չի նկարահանվելու «Քարե դարդ» սիթքոմում, փոխարենը նա հանդես կգա «ATV»-ի նոր՝ «Աբելի քույրը» սերիալում։  Կայքը Հակոբի հետ զրուցել է սիթքոմից դուրս գալու պատճառների և առաջիկա անելիքների մասին։

«Առաջարկ ստացա նկարահանվել «Աբելի քույրը» հեռուստասերիալում և մարմնավորել  Սևակի կերպարը։ Ինձ համար ավելի հետաքրքիր էին այս կերպարն ու ֆորմատը և տեղափոխվեցի հետռուստասերիալ,- ասաց նա ու հավելեց, որ շատ է սիրում «Քարե դարդը»,- Ես էլ եմ այդ սիթքոմի երկրպագուներից, դիտում եմ այն, սակայն այս պահին որոշեցի նկարահանվել «Աբելի քույրը» հեռուստասերիալում»։

Խոսելով նոր կերպարի մասին՝ Հակոբը նշեց, որ մարմնավորում է պատգամավորի տղայի։ «Մի քիչ լկստված ու հաբրգած է, բայց և կարգին տղա է։ Սևակը  լկստված է, որովհետև ամբողջ կյանքում վատ շրջապատ է ունեցել, բայց երբեմն իրեն շատ ճիշտ է պահում։ Մեկ-մեկ շատ բարի, ճիշտ քայլեր է անում»,- ասաց նա։

«Քարե դարդ»-ում խեղճ ու կրակ տղայից հարուստի երես առած տղա փոփոխությունը կտրուկ էր, սակայն, ըստ Հակոբի, իր համար հեշտ կամ դժվար անցման խնդիր չի առաջացել։ «Մասնագիտությամբ ռեժիսոր եմ և բավականին ինֆորմացված եմ դերասանի գործի մասին, սա ավելի շատ նոր փորձություն է։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ ոչ մի կերպարում ինքս ինձ չեմ խաղացել, քանի որ երկու դերերս էլ ինձանից հեռու են»,- նշեց նա ու հավելեց, որ սերիալում իր և Մերի Հակոբյանի կերպարները սիրային զույգ են։

«Շատ հեշտ է աշխատել ամբողջ թիմի հետ. օպերատիվ, կարգապահ, պրոֆեսիոնալ թիմ է։ Մերիի հետ նոր ենք ծանոթացել։ Մոտ տասն օր է, ինչ նկարահանվում եմ սերիալում։ Ինձ համար շատ հեշտ է աշխատել իր հետ, որովհետև նա դերասանուհի է, ով չունի կոմպլեքսներ, կարողանում է շատ արագ մտնել իր կերպարի մեջ։ Շատ լավ զուգընկերուհի է»,- ասաց Հակոբը։ Հարցին՝ իրենց մասնակցությամբ բաց տեսարաններ կլինե՞ն, Հակոբը պատասխանեց. «Չի բացառվում, որովհետև երկուսս էլ այնպիսի դերասաններ ենք, ովքեր բացարձակ խնդիրներ չունեն։ Սահմանափակումներ, իհարկե, կան էսթետիկայի առումով, սակայն  մենք,  ընդհանուր առմամբ, խնդիր չունենք։ Սցենարային զարգացումները դեռ չգիտեմ, սակայն չի բացառվում, որ բաց տեսարաններ էլ կլինեն»։

Թեև Հակոբն այժմ ներկայանում է որպես դերասան՝ իր խոսքով՝ դա չի նշանակում, որ մոռացել է հաղորդավարության մասին։ «Առաջիկայում անպայման կներկայանամ որպես հաղորդավար, մտքեր կան, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ»,- եզրափակեց հաղորդավարը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին