▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացի բանակ ու սիրածս աղջիկն ինձ չսպասեց. Բեն Ավետիսյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երիտասարդ դերասան Բեն Ավետիսյանի հետ:

Բեն, աշխարհահռչակ մտածողներից սկսած մինչեւ յուրաքանչյուր տղամարդ կանանց վերաբերյալ իրենց բնորոշումներն ունեն, իսկ ո՞րն է Ձեր բնորոշումը, ո՞վ է կինը ձեզ համար:

Ինձ համար կինը Աստծո ձեռքերով ստեղծած աշխարհի լավագույն կտավն է: Կինը տղամարդու ստեղծածին շունչ եւ կյանք տվողն է: Ի վերջո մենք՝ տղամարդիկ, ձգտում ենք մեր կանանց համար միշտ լավագույնը լինել եւ այդ ձգտումն է, որ մեր միջոցով պահում ու կառուցում է այս աշխարը: Կինն այն օղակն է, առանց որի ամեն ինչի հիմքը պարզապես կքանդվի: Կինը բոլոր ժամանակներում տղամարդու միակ թուլությունն է:

Թերեւս յուրաքանչյուր տղամարդ ունի կնոջ իր իդեալը: Ինչպիսի՞ն է Ձեր իդելաների կինը, այլ կերպ ասած, ինչպիսի՞ կինն է Ձեզ համար իդելական կամ գոնե մոտ այդ որակավորմանը:

Ինձ համար իդեալական է այն կինը, ում թերություններն ու առավելությունները լրացնում են միմյանց եւ իմ մեջ զգացմունք են արթնացնում: Ինչ վերաբերվում է բնավորության եւ արտաքին հատկանիշներին՝ կարեւոր է, որ կինը լինի ուրախ մարդ իր տեսակով, աշխույժ, կրթված, մտածող ու հումորով, ինձ շատ են գրավում խենթ կանայք, իսկ արտաքնապես նա պետք է լինի գեղեցիկ, նուրբիկ, խարտյաշ ու ոչ շատ բոյով:

 

Բեն, հայ կնոջ կերպարը, օրինակը կարծես մշտապես տարբերվել է, դարեր շարու-նակ հայ կինը եղել է ավանադապաշտ, համեստ, զիջող եւ ամենակարեւորը ներող:
 
Միաժամանակ, վերջին տարիներին մեծացող հայ կանանց սերունդը կարծես թե աստիճանաբար վերջ է տալիս հայ կնոջ ընդունված կերպարին: Հետաքրքիր է՝ Ձեր բնորոշումը այսօրվա հայ կնոջ վերաբերյալ:

Գիտեք, ժամանակներն, իհարկե, փոխվում են եւ փոխվում են նաեւ ժամանակի հետ քայլող ու տվյալ ժամանակով դստիարակվող մարդիկ, այդ թվում հայ կանայք: Մեր հայ կանայք միշտ էլ եղել են առաքինի, պարկեշտ, ուժեղ, ինքնասեր եւ ազգասեր, ինչի կարիքը, ցավոք հիմա կա, նրանց այդ տեսակը մեր օրերում պակասում է: Այսօր փոխվել է մտածելակերպը, ճաշակը, բայց շատ ավելի լավ կլիներ, որ մեր հայ կանայք ժամանակի հետ քայլելով անդավաճան մնային դարերով եկող հայ կնոջ տեսակին, որպեսզի գալիք սերունդներին էլ դաստիարակեին նույն ոգով:

Բեն, ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կինը իրեն երջանիկ զգա հենց նրա կողքին:

Կինը երջանիկ է, երբ սիրված է, երբ իր ստեղծած ընտանիքը կայացած է ամեն հարցում, երբ իրեն զգում է միակը իր տղամարդու կյանքում: Չսիրված կինը միշտ էլ բողոքում է ամեն ինչից. Կնոջը պետք է սիրել եւ հաճախ ասել դրա մասին:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրած կնոջ:

Չեմ կարող ասել՝ ինչի եմ պատրաստ հանուն սիրած կնոջ, որովհետեւ իրավիճակները տարբեր են լինում, բայց  նրա համար կփորձեմ միշտ պատրաստ լինել անհնարինին:

Բեն, մի անգամ ասել եք, որ հաճախ եք սիրահարվում, կարծում եմ՝ մեծ սեր էլ ունեցած կլինեք, կպատմե՞ք Ձեր պատմությունը:

Իհարկե, մեծ սեր ունեցել եմ, բայց նաեւ մեծ հիասթափություն եմ ունեցել: Իսկական սեր ապրել եմ 15 տարեկանում, նրան մինչեւ 19 տարեկան ամբողջ սրտով սիրել եմ, հետո գնացի բանակ ու սիրածս աղջիկը ինձ չսպասեց. Ամեն դեպքում իզուր չեն ասել, որ առաջին սերը միշտ կուլ է գնում:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին