«Sistem Of A Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում լարված իրավիճակին՝ 3 կետով նշելով այն դրդապատճառները, որոնք կարող էին հանգեցնել դրան:
«Առաջին կետը ամերիկյան Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն է։ Դա կարող էր հանգեցնել նրան, որ Ադրբեջանը հավատար, որ Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում ժամանակն իրենց դեմ է գործում։
Երկրորդ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բռնության վերսկսումից ժամեր առաջ կարող էր Ալիևին այնպիսի զգացողություն տալ, որ ԱՄՆ-ը կների Ղարաբաղը զավթելու նրա բացահայտ ագրեսիան:
Երրորդ՝ անցած տարի Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր։
Չնայած նրան, որ կողմերն իրար ագրեսոր են անվանում, ինձ համար պարզ է, որ ադրբեջանցիները անակնկալ ունեին և անմիջապես ողջ սպառազինությամբ գործի անցան»,- գրել է Սերժ Թանկյանը։