Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։ Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները, ես ստիպված եմ չեղյալ հայտարարել Ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։ Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում: Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք... մենք հաղթելու ենք։ Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար»։
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան