▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն տարբերվելու է Հայոց Ցեղասպանությանը նվիրված բոլոր տեսահոլովակներից. Թինա Քեյ

Ակրոբատուհի, կրկեսի արտիստուհի, պարուհի և երգչուհի Թինա Քեյը իր նորությունով ցանկացավ առաջինը կիսվել Asekose.am-ի հետ: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր առաջին տեսահոլովակի մասին, որը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը:
«Սա իմ առաջին տեսահոլովակն է, որը շատ սպասված է մարդկանց կողմից: Այն ստեղծելու մտահղացումն առաջացավ շատ պատահական՝ ապրիլի 8-ին: Այդ օրվանից մինչ օրս մենք՝ ամբողջ թիմով քրտնաջան աշխատել ենք, և այսօր գրեթե ամեն բան պատրաստ է: Տեսահոլովակը, որի անվանումը «Genocide» է, նվիրված է Հայոց Ցեղասպանությանը, իսկ երգի բառերը ռուսերեն լեզվով են, քանի որ այդ տարբերակը ավելի ընկալելի կլինի ոչ միայն հայերի այլ նաև այլազգիների համար: Տեսահոլովակը դիտելուց հետո պարզ կլինի, որ ես որևէ հին կադր չեմ օգտագործել՝այն ամբողջությամբ հոգու ճիչ է լինելու: Երաժշտության և խոսքերի հեղինակներ՝ Արմեն և Սուսաննա Խլղաթյաններ, երաժշտական գործիքավորումը և ձայնագրումը Գոռ և Ալիկ պրոդաքշնինն է, տեսահոլովակի ռեժիսորն է Վահան Խաչատրյանը, իսկ մոնտաժող օպերատորը՝ Վան Ջալավյանը: Պետք է նշեմ մի կարևոր փաստ՝ տեսահոլովակում նկարահանվել են երկու ճանաչված ու հայտնի արտիստուհիներ, ովքեր կերտել են տարբեր ժամանակների ողբացող մայրերին,նրանք են՝ Նաիրա Մովսիսյանն ու Մանան Դավթյանը: Տեսահոլովակում նկարահանվել են նաև իմ պարի, կրկեսի ստուդիայի փոքրիկ սաները: Հավատացնում եմ, որ շատ հետաքրքիր ու անսովոր բան է լինելու ու տարբերվելու է Հայոց Ցեղասպանությանը նվիրված բոլոր տեսահոլովակներից»:
Մեզ հետ զրույցում Թինա Քեյը բացեց փակագծերն ու խոստովանեց, որ տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանված է ընկերական ուժերով և ոչ մի գումար ծախսված չէ:
«Ապրեմ ես, որ այս տարիների ընթացքում կարողացել եմ ձեռք բերել այս սերն ու հարգանքը, որի շնորհիվ էլ կարողացա նկարահանել տեսահոլովակս, իմ ընկերները մեկ մարդու նման իմ կողքին կանգնեցին: Տեսահոլովակի պրեմիերան կլինի ապրիլի 23-ին, վստահ եմ, որ երկրպագուներս շատ դրական կարձագանքեն, մնում է իմ ասպարեցի ներկայացուցիչները նորմալ արձագանքեն: Այս տեսահոլովակից որևէ սպասելիքներ չունեմ, ոչ էլ ճանաչման խնդիր ունեմ, քանի որ ոչ մի կոմերցիոն տարր անգամ չկա: Սրա շնորհիվ ես ունեցա իմ լուման, հոգուս ճիչն ու իմ ասելիքը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ»:
Այն հարցին հնարավոր է սա պարբերաբար բնույթ կրի, և որոշակի դադարից հետո Թինան շարունակի մեկը մյուսի հետևից ներկայանալ տարբեր տեսահոլովակներվով, վերջինս ասաց, որ այս պահին աշխատում է իր ալբոմի վրա, որը ամբողջովին լինելու է ռուսերեն լեզվով.
«Այն կլինի ռուսերեն լեզվով քանի որ ունեմ ռուսական կրթություն և այդ լեզվով ձայնս ավելի գեղեցիկ է հնչում: Կշարունակեմ հանդես գալ տարբեր տեսահոլովակներով ու գեղեցիկ անակնկալներով»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խսքը եզրափակեց Թինա Քեյը:
 
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին