▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Սաֆարյանն՝ իր նոր բիզնեսի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Արսեն Սաֆարյանը վերջին ամիսներին զբաղված է իր նոր բիզնեսի՝ ռեստորան-ակումբի աշխատանքներով, որի բացումը կկայանա շուտով:

Life.panorama.am-ի հետ զրույցում Արսեն Սաֆարյանը պատմեց, որ մեծ պատասխանատվությամբ է հետեւում ակումբի աշխատանքներին.

«Վերջին ամիսներին ժամանակիս մեծ մասը տրամադրել եմ ռեստորան-ակումբի ստեղծմանը: Այն հավանաբար կբացվի մինչ ամառը, հիմա վերջին ակորդներն ենք իրականացնում: Ռեստորան-ակումբը կոչվում է «Saf club & restaurant»»,- պատմեց Արսենն ու նկատեց.

«Ակումբը բավականին լուրջ է կառուցված, ձայնային մեկուսիչներով, բարձրորակ տեխնոլոգիաներով, որոնք կապահովեն բարձր ձայնային որակ»:

Երգչի խոսքով՝ իր ռեստորան-ակումբում երիտասրադ կատարողները կենդանի համերգներ կունենան, իսկ Արսեն Սաֆարյանի երկրպագուները կարող են ամեն շաբաթ ներկա լինել նրա կենդանի համերգին.

«Այս ընթացքում փորձում եմ շրջել ակումբներով, ծանոթանալ նորաստեղծ խմբերի եւ կատարողների հետ, քանի որ մեր ակումբում երիտասրադ կատարողները կարող են փոքրիկ մենահամերգներ ունենալ, իհարկե, այդ թվում իրենց շոու ծրագրերով հանդես կգան արդեն հայտնի երգիչները, իսկ ամեն շաբաթ կլինի իմ փոքրիկ մենահամերգները: Ի դեպ՝ նկատեմ, որ պլանավորում եմ կենդանի տեսահոլովակներ նկարահանել այստեղ, այսինքն՝ կենդանի համերգները կտեսագրվեն, որոնք հետո կդառնան տեսահոլովակներ»,- հավելեց Արսեն Սաֆարյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին