▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է միասնական լինենք՝ հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան

Հանրահայտ հայզգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։ Նա Ծիծեռնակաբերդում անցյալ տարի արված լուսանկար է հրապարակել և դրան կից գրառում է արել.

«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ ազգականներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, և ես այնքան բան իմացա իմ ընտանիքի պատմության մասին։ Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մոտ 1.5 մլն հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության կողմից։ Այսօր չափազանց կարևոր հիշատակի օր է ինձ և միլիոնավոր հայերի համար՝ ողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 10-ին Քիմ Քարդաշյանը  քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին