▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ...Հաղորդավարուհու հարսանեկան հուզիչ կատարումը

Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱրմՆյուզ հեռուստաընկերությամբ հեռարձակվող և Asekose.am-ի ստեղծագործական խմբին պատկանող Թոփ Տես հաղորդման հաղորդավար Անի Հարությունյանը և նրա ընտրայլը` Սամվել Գևորգյանը, միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել:

Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 1-ին` Աբովյանի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որին հաջորդել է ԶԱԳՍ-ի արարողությունը և հարսանյաց խնջույքը: Այսքանով հայկական հարսանեկան ավանդական «երթուղին» ավարտվել է, սակայն այդ արարողություններին արդեն հարսանյաց սրահում հաջորդել է երեկոյի, թերևս, գլխավոր անակնկալն անձամբ հարսի կողմից: Անին բոլորից և, ամենակարևորը, Սամվելից գաղտնի նախապես պատրաստել էր երաժշտական անակնկալ` «Շնորհակալ եմ» հայտնի երգի տեսքով:

Հուզված հարսը պարուհիների ուղեկցությամբ պատմում էր իր մեծ սիրո մասին: Հավելենք նաև, որ անականկալները Սամվել-Անի զույգի սիրո պատմության ընթացքում բազմիցս են եղել:

Համացանցային օգտատերից շատերը կհիշեն Սամվելի անակնկալն Անիի ծննդյան օրվա կապակցությամբ, երբ վերջինիս համար կատարում էին «Երևանի սիրուն Անի երգը», և, իհարկե, դրան հաջորդած Անիի պատասխանը, որն էր սիրո յուրօրինակ խոստովանություն և ծննդյան տոնի ինքնատիպ շնորհավորանք` բեմականացված «ուղիղ եթերում»:

Ստորև առաջարկում ենք դիտել Անի Հարությունյանի անակնկալ կատարումը, իսկ հարսանեկան առավել մանրամասն անդրադարձը` շուտով:


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին