Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում Սիրուշոյի՝ երկրորդ անգամ մայրանալու մասին: Նունե Խուրշուդյանը, ով հանդիսանում է երգչուհու մենեջերը, ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր տարածված լուրերը: Եվ չնայած այս հանգամանքին՝ նշենք, որ խոսակցությունները մինչ այսօր չեն դադարում: Ըստ ասեկոսեների՝ Սիրուշոն պատրաստվում է իր երկրորդ որդու լույս աշխարհ գալուն: Փորձելով ճշտել այս տեղեկության հավաստիությունը՝ Asekose.am-ը կապ հաստատեց Նունե Խուրշուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Սիրուշոյի անձնական կյանքի հետ կապված որևէ մենկաբանություն տալ չեմ կարող»:
Հիշեցնենք, որ ներկա պահին Սիրուշոն և Լևոն Քոչարյանը մեծացնում են իրենց 2-ամյա որդուն` Ռոբերտին:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան