▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսամ, Աստված մեզ մի որդի կպարգևի. Մարինա Թագակչյանը՝ նորածին դստեր և ընտանիքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգահան հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը ապրիլի 29-ին կրկին մայր է դարձել: Նրա գեղեցիկ ընտանիքում նոր անդամ է ավելացել, ում հայրիկի եւ քույրիկի ընտրությամբ անվանել են Յանա:

«Ճիշտ է՝ մայրանալու զգացողություններն ինձ, փառք Աստծո, ծանոթ էին, բայց զգացողությունների տարբերություններ կային. առաջինի դեպքում քեզ ծանոթ չեն այդ ապրումները, հուզական դաշտն ավելի մեծ է, շատ ես կենտրոնանում նմանությունների վրա, իսկ երկրորդի պարագայում ավելի շատ մտածում եմ, որ բալիկդ առողջ լինի, մնացած ամեն ինչ արդեն երկրորդական է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Մարինան:

Ի դեպ՝ երգահանը դեմ է կեսարյան հատմանը.

«Ինչպես Եվուլիս դեպքում, այս անգամ էլ բժշկիս զգուշացրի, որ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կեսարյան հատման դիմի: Ես չեմ ընդունում արհեստական միջամտությունը, կարծում եմ, եթե խնդիր չկա, ապա կինը պետք է իր ուժերով ունենա իր բալիկին, չէ՞ որ դա բնությունից է կնոջը տրված»,- նշեց նա:

Ի դեպ՝ Մարինան պատմեց, որ մեծ աղջիկը, ով դեռ 1 տարեկան եւ 9 ամսական է, շատ ջերմ է ընդունել փոքրիկ քույրիկին.

«Նախ պետք է ասեմ, որ մենք իմ ողջ հղիության ընթացքում Եվայի հետ հոգեբանական զրույցներ էինք ունենում, նրան բացատրում էինք, որ մամայի փորիկում իր քույրիկն է ապրում եւ շուտով նա գալու է, որպեսզի իր հետ խաղա: Դեռ հղիության ընթացքում Եվուլս գալիս էր, համբուրում փորիկս ու անհամբեր սպասում իր փոքրիկ քույրիկին, իսկ երբ նրանք հանդիպեցին, Եվուլը պինդ գրկել էր նրան, համբուրում էր ու ասում «իմ կուկա»»,- պատմեց երգահանն ու հարցին, թե ինչպես է առօրյայի կազմակերպումը պատկերացնում, որ Եվան իրեն անտեսված չզգա, պատասխանեց.

«Այ դա ինձ տանջող ամենամեծ մտավախությունն է: Պետք է շատ ուշադիր լինեմ Եվայի հանդեպ, նա շատ խելացի երեխա է, ամեն ինչ հասկանում է ու չեմ ուզի, որ իրեն անտեսված զգա: Մեզ օգնում են մեր տատիկները, Եվան էլ շատ է կապված տատիկների հետ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին